ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Հայաստանի շանտաժի մասին»

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ռազմական թղթակից Յուրի Կոտենոկը իր Telegram ալիքում կտրուկ է արձագանքել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը Ռուսաստանից երկաթուղային վարձակալության համար տարեկան 2 միլիարդ դոլար պահանջելու մտադրության մասին, գրում է ukraina.ru–ն։ Կոտենոկի խոսքով դա ոչ այլ ինչ է, քան բացահայտ շանտաժ, որը կարող է ավերիչ հետևանքներ ունենալ հենց Հայաստանի համար։

Հիշեցնենք, որ Փաշինյանը հայտարարել էր, որ Երևանը եկաթուղային տրանսպորտային ցանցը համարում է իր սեփականությունը և մտադիր է այն կառավարել ինքնուրույն սպառնալով դատի տալ «Հարավկովկասյան երկաթուղուն», որը «Ռուսական երկաթուղիներ»-ի դուստր ձեռնարկությունն է։ Այդ ընկերությունը կառավարում է հայկական երկաթուղիները կոնցեսիոն պայմանագրով։ ՀՀ վարչապետը նախկինում նաև առաջարկել էր երկաթուղին վաճառել երրորդ երկրներին անտեսելով ռուսական ներդրումները, որոնք 17 տարվա ընթացքում կազմել են ավելի քան 390 միլիոն դոլար։

«Դուխով հայ վարչապետը պատրաստ է նույնիսկ դատի տալ  «Հարավկովկասյան երկաթուղուն», քանի որ այն համարում է իր սեփականությունը և մտադիր է կառավարել ինքնուրույն։ «Մենք տարեկան 2 միլիարդ դոլար վարձավճար կպահանջենք», - հայտարարել է Փաշինյանը», - գրել է Կոտենոկը։ Նա նաև նշել է, որ Հայաստանում հակառուսական հիստերիա է հրահրվում, քանի որ կանխատեսվում է Ռուսաստանի հետ վիզային ռեժիմի ներդրում ԵՄ խնդրանքով։ Լրագրողը ընդգծել է, որ Ռուսաստանը ներկայումս ներքաշված է լուրջ և արյունալի հակամարտության մեջ, որտեղ վտանգված է նրա գոյությունը, և նա ժամանակ չունի կենտրոնանալու հայկական նկրտումների վրա։ «Ընկեր հայեր, այս տեմպերով Հայաստանը, ցավոք, չի կարող գոյություն ունենալ, և Ռուսաստանը բացարձակապես ոչ մի կապ չունի դրա հետ։ Ցավոք, Ռուսաստանը հիմա ժամանակ չունի Հայաստանի համար, չնայած այդ գիտակցումը մխիթարություն չէ։ Եվ Հայաստանին պարզապես կուլ կտան, ամբողջությամբ կուլ կտան թուրքերը։ Նրանք սովոր են դրան, նրանք անամոթ են դառնում, երբ ռուսական արջը չի խփում նրանց ճանկերին», - զգուշացրել է ռազմական թղթակիցը։

Նա կրկին է հիշեցրել, որ Հայաստանը կարող է պարզապես կլանվել Թուրքիայի կողմից, եթե շարունակի Ռուսաստանի հետ հարաբերությունները խզելու իր ընթացքը։ «Ես կցանկանայի սխալ լինել, բայց հայերին, մեղմ ասած, դժվար ժամանակներ են սպասում։ Բայց մյուս կողմից, կհամարձակվեմ ասել, որ մեր չար ժամանակներում ինքնիշխանության կաստրացիան զուտ կամավոր գործ է», - եզրափակել է Կոտենոկը մեջբերելով Սամոյլով եղբայրների երգը։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
New Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips to Prestigious Music AcademiesScholarship recipients of the “Armenian Virtuosos” Program participated in the Järvi Academy and Pärnu Music Festival in Estonia, representing Armenia on the international stageInternational Children’s Day with EU and “Armenian Virtuosos”Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular