Եգիպտոսում 4.7 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԵվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնի (EMSC) տվյալներով՝ Եգիպտոսում գրանցվել է 4.7 մագնիտուդով երկրաշարժ։
Երկրաշարժը գրանցվել է ժամը 00:00 UTC-ին (Մոսկվայի ժամանակով՝ 03:00)՝ Պորտ Սաիդից 104 կիլոմետր հարավ-արևելք, որը 700,000-ից ավելի բնակչություն ունեցող քաղաք է։ Երկրաշարժը տեղի է ունեցել 10 կիլոմետր խորության վրա։
Զոհերի կամ ավերածությունների մասին տեղեկություններ չկան։ Եգիպտական Կարմիր մահիկը, երկրաշարժից գրեթե 30 րոպե անց նույնպես հայտնել է, որ զոհերի կամ ավերածությունների մասին հաղորդագրություններ չկան։