ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Վաշինգտոն նահանգում անտառային հրդեհները ընդգրկել են ավելի քան 100 հազար հեկտար. հազարավոր մարդիկ տարհանվել են

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ամերիկյան Վաշինգտոն նահանգում լայնածավալ անտառային հրդեհները հանգեցրել են բնակիչների տարհանման և Սպոքան քաղաքի շրջանում էլեկտրաէներգիայի զանգվածային անջատումների, հաղորդում է Reuters-ը։

Իշխանությունների տվյալներով, կրակը տարածվել է ավելի քան 250 հազար ակրի վրա (մոտ 101 հազար հեկտար), իսկ տարերքի դեմ պայքարում ներգրավված են շուրջ 4 հազար հրշեջներ։

Նահանգի պետական հողերի հանձնակատար Դեյվ Ապտեգրոուն հայտնել է, որ տարածաշրջանում մոլեգնում են ավելի քան մեկ տասնյակ խոշոր հրդեհներ։ Վաշինգտոնի նահանգապետ Բոբ Ֆերգյուսոնը հայտարարել է արտակարգ իրավիճակ և արգելել ցանկացած բաց կրակով աշխատանքների իրականացումը։

Այս պահի դրությամբ հրդեհների հետևանքով զոհերի կամ տուժածների մասին հաղորդումներ չեն ստացվել։

Ամենալուրջ սպառնալիքներից մեկը մնում է Սպոքանի շրջանում գտնվող Old Trails Fire հրդեհը՝ մոտ 230 հազար բնակչություն ունեցող քաղաքի տարածքում։ Նահանգի գլխավոր անտառապահ Ջորջ Գայսլերի վկայությամբ, կրակը տարածվել է մոտ 3 հազար ակրի վրա (մոտ 1200 հեկտար) և սպառնում է շուրջ 4 հազար շենքի։

Իշխանությունները սկսել են բնակիչների տարհանումը։ Շաբաթ երեկոյի դրությամբ Սպոքանից դուրս է բերվել մոտ 200 ընտանիք, սակայն տարհանվածների թիվը կարող է աճել։ Տարհանվել են նաև մի քանի կարևոր օբյեկտներ, ներառյալ ջրի մաքրման կառույցները, թափոնները էներգիայի վերածող ձեռնարկությունը և ԱՄՆ վետերանների գործերի նախարարության հիվանդանոցը։

Հրդեհների պատճառով Վաշինգտոնի արևելյան հատվածի մոտ 60 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրաէներգիայի, հայտնել է տարածաշրջանային արտակարգ իրավիճակների վարչության ներկայացուցիչ Սթեյսի Մակքլեյնը։

«Մեր նահանգը բազմաթիվ հրդեհների պատճառով կանգնած է շատ լուրջ իրավիճակի առաջ։ Ուժեղ քամին և հանգստյան օրերի բարձր ջերմաստիճանը բարդացնում են կրակի դեմ պայքարը», — հայտարարել է նահանգապետ Ֆերգյուսոնը։

Ամառային սեզոնի սկզբից ի վեր նահանգում արդեն այրվել է մոտ 450 հազար ակր (մոտավորապես 182 հազար հեկտար) տարածք։ Ապտեգրոուն իրավիճակը Վաշինգտոնի համար անսովոր է անվանել։

«Սա նորմալ չէ։ Նահանգի ամբողջ տարածքում մենք տեսնում ենք, թե ինչպես են հրդեհները մոլեգնում», — ասել է նա։

Գործող օջախներից ամենախոշորը մնում է նահանգի հյուսիս-արևելքում գտնվող Kaiser Canyon հրդեհը, որի տարածքը կազմում է մոտ 134 հազար ակր (մոտավորապես 54 հազար հեկտար)։

Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավվել են ԱՄՆ Ազգային գվարդիայի ուժերը, ինչպես նաև այլ նահանգներից ավելի քան մեկ տասնյակ մասնագետներ։ Զինվորականներն ու փրկարարները զգուշացնում են, որ եղանակային պայմանների պատճառով իրավիճակը կարող է կտրուկ վատթարանալ։

Վաշինգտոնի Ազգային գվարդիայի ղեկավար, գեներալ-մայոր Ջենթ Ուելշը հայտարարել է, որ հրդեհների հետևանքները կարող են ծանր լինել։

«Սա այն ողբերգությունն է, որը մենք հիմա տեսնում ենք այնտեղ։ Երբ արևը մայր մտնի և առավոտյան նորից ծագի, կարծում եմ՝ մենք ցնցված կլինենք այն պատկերներից, որոնք կտեսնենք», — ասել է նա։

Անտառային հրդեհները բարդացնում են իրավիճակը նաև ԱՄՆ-ի հյուսիս-արևմուտքի և Կանադայի այլ շրջաններում։ Մասնավորապես, Բրիտանական Կոլումբիայում հուլիսին գրեթե 34 հազար կայծակի հարվածից հետո առաջացել են հրդեհի նոր օջախներ և հայտարարվել են տարհանումներ։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
New Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips to Prestigious Music AcademiesScholarship recipients of the “Armenian Virtuosos” Program participated in the Järvi Academy and Pärnu Music Festival in Estonia, representing Armenia on the international stageInternational Children’s Day with EU and “Armenian Virtuosos”Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular