Օգոստոսին արտառոց շոգեր կամ ցրտեր Հայաստանում չեն սպասվում․ Գագիկ Սուրենյան
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱյս տարվա օգոստոսին և՛ օդի ջերմաստիճանը, և՛ տեղումների քանակը կլինի կլիմայական նորմայի սահմաններում, ինչը նշանակում է, որ ամսվա ընթաքում հանրապետության տարածքում արտառոց շոգեր կամ արտառոց ցրտեր չեն սպասվում։
Այս մասին ֆեյսբուքի իր էջում հայտնել է ՇՄՆ հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը։
«Մեզ սպասվում են մեղմ կլիմայական պայմաններին բնորոշ օգոստոս»,-հայտնել է նա։