ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նոր հաջողություններ Եվրոպայում․ «Հայ Վիրտուոզներ» ծրագրի կրթաթոշակառուների կրթական ուղևորությունները հեղինակավոր երաժշտական ակադեմիաներ

ՄՇԱԿՈՒՅԹ

Մաեստրո Սերգեյ Սմբատյանի կողմից հիմնադրված «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամը շարունակում է իր առաքելությունը՝ տաղանդավոր հայ երաժիշտներին ինտեգրելու միջազգային պրոֆեսիոնալ միջավայրում։ 2026 թվականի հուլիսը հիմնադրամի «Հայ Վիրտուոզներ» կրթական ծրագրի երկու կրթաթոշակառուների՝ թավջութակահար Արեն Թոփլաղալցյանի և ջութակահար Էդուարդ Դայանի համար վերածվեց ինտենսիվ կրթական և համերգային ճանապարհորդության։

Արեն Թոփլաղալցյանի հաջողությունները Իտալիայում և Շվեյցարիայում

13-ամյա թավջութակահար Արեն Թոփլաղալցյանի ամառային կրթական ուղին հագեցած էր երկու կարևոր միջազգային հարթակներում մասնակցությամբ։ Հուլիսի 6-12-ը Արենը մասնակցեց Իտալիայի Կիետի քաղաքում անցկացվող Chieti Classica 9-րդ միջազգային երաժշտական փառատոնին՝ հանրահայտ դաշնակահար Ջուլիանո Մացոկանտեի ղեկավարությամբ։ Փառատոնի շրջանակում Արենը ստացավ արժեքավոր պրոֆեսիոնալ փորձ՝ մասնակցելով 5 վարպետության դասի անվանի թավջութակահար Ալեքսանդր Չաուշյանի հետ։ Այցի ընթացքում նա ոչ միայն ունկնդրեց Չաուշյանի համերգը, այլև հանդես եկավ Chieti Classica Youth - "Space for Young People!" խորագրով համերգում՝ ցուցադրելով իր կատարողական հմտությունները։

Կրթական ճանապարհը շարունակվեց Շվեյցարիայի Սիոն քաղաքում, որտեղ հուլիսի 13-19-ը Արենը մասնակցեց հեղինակավոր Tibor Varga երաժշտական ակադեմիային։ Պրոֆեսոր Դենիս Սևերինի հետ 5 վարպետության դասերի ընթացքում Արենը կատարելագործեց իր տեխնիկան և ստեղծագործական մոտեցումները՝ հանդես գալով թե՛ որպես մենակատար, թե՛ ակադեմիայի մասնակիցներից կազմված քառյակի կազմում։Էդուարդ Դայանի կատարելագործման ուղին Շվեյցարիայում

Ջութակահար Էդուարդ Դայանը (17տ.) հուլիսի 10-19-ն անցկացրեց Շվեյցարիայի Ռայնաու քաղաքում՝ մասնակցելով Youth Classics Swiss International Music Academy (SIMA) երաժշտական ակադեմիային։ Գեղարվեստական ղեկավար, ջութակահար Ֆիլիպ Դրագանովի ղեկավարությամբ անցկացվող ակադեմիան անցավ «Մուզիկինզել Ռայնաու» («Երաժշտական կղզի Ռայնաու») կամպուսում։

Էդուարդը հագեցած օրակարգ ուներ` 4 անհատական վարպետության դաս՝ պրոֆեսոր Ֆիլիպ Դրագանովի հետ, 4 կամերային անսամբլի դաս՝ գերմանացի ալտահար Հարտմուտ Ռոհդեի հետ, 4 համերգային ելույթ (3 մենահամերգ և 1 կամերային անսամբլ)։

Կարևոր իրադարձություն էր Ցյուրիխի արվեստների համալսարանում կայացած գալա համերգին մասնակցությունը՝ Bodensee Philharmonie Konstanz նվագախմբի հետ։ Բացի կատարողական դասերից, Էդուարդը հնարավորություն ունեցավ հանդիպելու ջութակի պատրաստման համաշխարհային մակարդակի վարպետներ Շտեֆան-Փիթեր Գրայների և Շտեֆան վոն Բերի հետ՝ քննարկելով գործիքի ձայնային կատարելագործման և օպտիմալացման նրբությունները։

Կրթությունը՝ որպես ապագայի հիմք

«Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի կրթաթոշակառուների այս միջազգային այցերը ոչ միայն մասնագիտական վարպետության բարձրացման, այլև աշխարհի տարբեր երկրների երաժշտական ավանդույթների հետ հաղորդակցվելու հրաշալի հնարավորություն էին։ Մենք հպարտ ենք մեր կրթաթոշակառուների նվիրվածությամբ և համոզված ենք, որ այս փորձառությունը նորանոր գագաթներ նվաճելու հիմք կդառնա։Հիմնադրամը շարունակում է աջակցել տաղանդավոր պատանիներին՝ հնարավորություն տալով նրանց սովորելու և ելույթ ունենալու աշխարհի առաջատար երաժշտական հարթակներում։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
New Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips to Prestigious Music AcademiesScholarship recipients of the “Armenian Virtuosos” Program participated in the Järvi Academy and Pärnu Music Festival in Estonia, representing Armenia on the international stageInternational Children’s Day with EU and “Armenian Virtuosos”Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular