ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ծանոթ ու միարժամանակ անհայտ …Պարմեջանո Ռեջանո պանիր

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Պարմեջանո Ռեջանո պանիրը (Parmigiano Reggiano) ունի ավելի քան 900 տարվա պատմություն։ Այն առաջացել է Իտալիայի հյուսիսում՝ հիմնականում Parma, Reggio Emilia, Modena և մասամբ Bologna նահանգներում։ Պանիրի ստեղծումը կապված է միջնադարյան բենեդիկտյան և ցիստերցյան վանականների հետ, ովքեր փնտրում էին երկար պահպանվող սննդամթերք։ Արդյունքում նրանք ստեղծել են կոշտ պանիր, որը կարող էր պահվել տարիներով՝ առանց փչանալու։ Արդեն XIII–XIV դարերում այդ պանիրը լայն ճանաչում ուներ Իտալիայում, իսկ հետո սկսել է տարածվել ամբողջ Եվրոպայում։

Parmigiano Reggiano պանիրը պատրաստվում է միայն 3 հիմնական բաղադրիչից՝ թարմ կովի կաթ, աղ և բնական մածուկ (խմորիչ/enzymes):  Կաթը չի ենթարկվում պաստերիզացման պահպանելով իր բնական միկրոֆլորան։ Արտադրությունը փուլային է: Սկզբից երեկոյան կաթը թողնում են, որպեսզի սերուցքը մասամբ առանձնանա (ստացվում է մասամբ յուղազերծ կաթ), ապա այն խառնում են առավոտյան թարմ ամբողջական կաթի հետ, լցնում պղնձե մեծ կաթսաների մեջ և տաքացվում մոտ 33–35°C, ավելացվում բնական խմորիչ (ռենետ), որի արդյունքում կաթը մակարդվում է։ Ստացված զանգվածը հատուկ գործիքով բաժանում են մանր հատիկների (մոտ բրնձի հատիկի չափ), որը կարևոր է՝ շիճուկը (сыворотка) ճիշտ հեռացնելու համար։ Ապա այդ զանգվածը կրկին տաքացվում է մինչև 55°C, որի

ընթացքում հատիկները խտանում են և նստում կաթսայի հատակին։ Խիտ զանգվածը հանվում է, բաժանվում երկու մասի և դրվում ձևերի մեջ, որի շնորհիվ ստացվում են ապագա պանրի գլուխները։ Պանիրը մի քանի օր պահվում է ձևերի մեջ պարբերաբար շրջելով, որի ընթացքում ձևավորվում է նաև արտաքին կեղևը և մակնշումը (կնիք)։

հետագայում պանրի գլուխները տեղադրվում են աղաջրի մեջ մոտ 20–25 օր, որպեսի 

ձևավորվեն համը և պահպանման հատկությունները։ Հետո գալիս է  ամենակարևոր փուլը՝ հասունացումը: Պանիրը պահվում է հատուկ պահեստներում նվազագույնը 12 ամիս, իսկ ավելի հաճախ 24, 36 և ավելի ամիսներ: Այդ ընթացքում զարգանում է համը, առաջանում է հատիկավոր կառուցվածքը և ձևավորվում է յուրահատուկ բույրը: Հասունացումից հետո մասնագետները ստուգում են պանիրը այն թակելով հատուկ մուրճով և լսելով ձայնը հասկանում են ներսի կառուցվածքը: Լավ որակի պանիրը ստանում է պաշտոնական նշում (DOP)։ Parmigiano Reggiano պանիրը լինում է բավականին մեծ գլուխներով՝ մեկ գլուխը կարող է կշռել մինչև 30–40 կգ։

 «Parmigiano Reggiano» անվանումը պաշտպանված է ԵՄ օրենքներով (DOP կարգավիճակ), և այն կարող է արտադրվել միայն նշված տարածաշրջաններում։

Պարմեջանո Ռեջանոն Հայաստանում բավական տարածված է, հատկապես

խոշոր սուպերմարկետներում (օրինակ Yerevan City, SAS Supermarket), ներմուծվող իտալական մթերքների խանութներում, որոշ ռեստորաններում, հատկապես իտալական խոհանոց առաջարկող: Այն սովորաբար վաճառվում է կտորներով (քաշով), քերած տարբերակով, երբեմն՝ ամբողջական փոքր գլուխներով (թանկ տարբերակ):

Нет описания фото.

Կ.Խաչիկյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Scholarship recipients of the “Armenian Virtuosos” Program participated in the Järvi Academy and Pärnu Music Festival in Estonia, representing Armenia on the international stageInternational Children’s Day with EU and “Armenian Virtuosos”Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular