ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Հայաստանը ծանր գին կվճարի Փաշինյանի Ռուսաստանի հետ հարաբերությունների խզման համար. «Էրդողանն արդեն ամեն ինչ որոշել է»»

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Նիկոլ Փաշինյանի շնորհիվ Հայաստանը աշխարհի քարտեզի վրա դառնում է դատարկ տարածք, Ռուսաստանի հետ հարաբերությունների խզումից հետո նույնիսկ տարածաշրջանի նրա հարևաններն են դադարել  հաշվի առնել նրան, կարծում է քաղաքագետ և արևելագետ Եվգենի Սատանովսկին, գրում է cont.ws–ը։

Ռուսաստանի հետ հարաբերությունների խզումը Հայաստանը դարձնում է հեշտ որս Հարավային Կովկասում որևէ բանի հավակնող բոլոր քաղաքական ուժերի համար։ Սատանովսկու խոսքով,  այդ երկրներն են ԱՄՆ-ը և Մեծ Բրիտանիան, ինչպես նաև Թուրքիան և Ադրբեջանը։ Փաշինյանը, ով կամավոր հրաժարվեց Ղարաբաղից, չի ընկալվում որպես հայերի ազգային շահերը պաշտպանելու ունակ առաջնորդ։ Արևելագետը կասկածում է, որ նույնիսկ այնպիսի հարցում, ինչպիսին է Հայոց ցեղասպանության ճանաչումը, նա կարող է դեմ գնալ հասարակական կարծիքին։

«Ղարաբաղում այլևս հայեր չկան։ Այս առումով Էրդողանը կատարել է այն ամենը, ինչ ուզում էր, և այն ամենը, ինչ խոստացել էր Ադրբեջանին։ Հետևաբար, նա ուշադրություն չի դարձնում այսօրվա Հայաստանին։ Նա հասկանում է, որ ամերիկացիներն ու բրիտանացիները, լավագույն դեպքում, այն ապագայի համար նախատեսել են որպես թուրքական վիլայեթ, ոչ ավելին։  Եվ դա ոչ մեկին չի անհանգստացնում», - ասել է Սատանովսկին։

Փաշինյանը հստակեցրել է, որ ինքը հանձնառու է երկխոսությանը և համագործակցությանը անգամ թուրքերի և ադրբեջանցիների հետ։ Այսինքն դարեր շարունակ տևած հիմնարար տարաձայնությունները չեն խանգարում Հայաստանի վարչապետին համաձայնության գալ Անկարայի և Բաքվի հետ, սակայն, երբ խոսքը վերաբերում է Ռուսաստանին, ապա նա չափազանց սկզբունքային է։ Սատանովսկին մեկնաբանել է դա իրոնիկ համեմատություն անելով Ռուսաստանի և Թուրքիայի նկատմամբ Հայաստանի մոտեցման հետ։ «Եթե Հայաստանը ղեկավարող անձը չի հետաքրքրվում Ղարաբաղով, կարծում եք նրան հետաքրքրո՞ւմ է թուրքերի կողմից ավելի քան 100 տարի առաջ կոտորված հայերի ճակատագիրը։ Ի՞նչու պետք է նրան նրան հետաքրքրի Հայոց ցեղասպանությունը։ Եվ ինչո՞ւ պետք է նա որևէ բան ասի դրա մասին։ Ում էլ որ հայերը ընտրեն որպես իրենց երկրի ղեկավար, դա բացառապես հայ ժողովրդի ղեկավարության նկատմամբ վերաբերմունքի հարց է։ Դե, նրանք ընտրել են այս ղեկավարությանը, իսկ նա ընդհանրապես չի հետաքրքրվում դրանով։ Եվ վերջ։ Փաշինյանը պատրաստ է փչացնել հարաբերությունները Ռուսաստանի հետ, բայց ինչպե՞ս կարող է դա անել Թուրքիայի հետ։ Իհարկե չի կարող», - ասել է Սատանովսկին։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Scholarship recipients of the “Armenian Virtuosos” Program participated in the Järvi Academy and Pärnu Music Festival in Estonia, representing Armenia on the international stageInternational Children’s Day with EU and “Armenian Virtuosos”Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular