Հիսուսի «երկրորդ գալուստը» թուրք-հայկական սահմանին
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐՀիսուս Քրիստոսի աշխարհի ամենաբարձր արձանի կառուցումը շարունակվում է Հայաստանում՝ թուրքական սահմանի մոտ։
Ըստ todaypress.tv-ի Երևանի մոտ գտնվող Հատիս լեռան վրա կանգնեցվող հուշարձանը կունենա 101 մետր բարձրություն։
Ավարտվելուց հետո այն բարձրությամբ կգերազանցի Ռիո դե Ժանեյրոյի հայտնի Քրիստոս Փրկչի արձանին և Նյու Յորքի Ազատության արձանին։
Այս լայնածավալ նախագիծը ֆինանսավորում է հայ միլիարդատեր Գագիկ Ծառուկյանը։ Արձանի կառուցումը սկսվել է 2022 թվականին, սակայն աշխատանքների ընդհատումների պատճառով բացման ամսաթիվը դեռևս նշանակված չէ։ Սկզբում նախատեսվում էր արձանի մասերը լեռան գագաթ հասցնել ուղղաթիռով, սակայն այդ ծրագիրը հետագայում չեղարկվել է լոգիստիկ խնդիրների պատճառով։ Այժմ նախատեսվում է մասերը տեղափոխել հատուկ բեռնատարներով լեռնային ճանապարհներով, ապա հավաքել տեղում։
Նախագիծը հակասությունների է հանդիպել Հայաստանում։ Հայ Առաքելական Եկեղեցին քննադատել է արձանի մասշտաբը և ճարտարապետական ոճը նշելով, որ Հայաստանի քրիստոնեական ժառանգությունը հիմնված է ոչ թե հսկա մարդկային կերպարանքների, այլ հին վանքերի, եկեղեցիների և խաչքարերի վրա։ Ավելին, մշակութային ակտիվիստներն ու բնապահպանները նույնպես նշում են, որ նախագիծը կարող է բացասաբար անդրադառնալ Հատիս լեռան բնական և պատմական միջավայրի վրա։
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը
www.1or.am