6 համայնքում կդադարեցվի գազամատակարարումը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԳազամատակարարման պլանային դադարեցում է սպասվում Կոտայքի մարզի մի շարք բնակավայրերում՝ հուլիսի 30-ին:
Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հուլիսի 30-ին ժամը 09:30-ից մինչև ժամը 19:00-ն, կդադարեցվի Կոտայքի մարզի Գառնի, Գեղարդ, Գեղադիր, Հացավան, Ողջաբերդ բնակավայրերի, Ձորաղբյուրի ամառանոցների գազասպառողների, հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։
Ընկերությունը հայցում է գազասպառողների ներողամտությունը և խնդրում պահպանել անվտանգության պահանջները: