ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Եվրոպական ֆոնդային ինդեքսներն աճ են գրանցել երկուշաբթի օրը

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Արևմտյան Եվրոպայի ֆոնդային շուկաները երկուշաբթի օրվա սակարկություններն ավարտել են աճով. ներդրողները գնահատել են վիճակագրական տվյալները, ինչպես նաև աշխարհաքաղաքական և կորպորատիվ նորությունները:

Եվրոպական խոշորագույն ընկերությունների Stoxx Europe 600 համդես ինդեքսը աճել է 0,02%-ով և կազմել 644,62 կետ։

Բրիտանական FTSE 100-ն աճել է 0,42%-ով, գերմանական DAX-ը՝ 1,04%-ով, ֆրանսիական CAC 40-ը՝ 0,4%-ով, իտալական FTSE MIB-ը՝ 0,49%-ով, իսկ իսպանական IBEX 35-ը՝ 0,8%-ով։

Գերմանիայի տնտեսության նկատմամբ գերմանացի գործարարների վստահության ինդեքսը հուլիսին հասել է վերջին հինգ ամսվա առավելագույնին՝ նախորդ ամսվա 85,7 կետից բարձրանալով մինչև 86,6 կետ, հայտնել է Ifo տնտեսական հետազոտությունների ինստիտուտը։ Trading Economics-ի կողմից անցկացված հարցմանը պատասխանած վերլուծաբանները միջինում ավելի համեստ աճ են սպասել (մինչև 86 կետ):

Եվրոպական կենտրոնական բանկի (ԵԿԲ) տվյալներով՝ հունիսին եվրագոտում բնակչությանը տրամադրված վարկերի ծավալը տարեկան կտրվածքով աճել է 3%-ով՝ հասնելով 7,22 տրլն եվրոյի։ Շուկան կանխատեսել էր 3,1% աճ։ Բիզնեսին տրամադրվող վարկավորումն ավելացել է 4%-ով, իսկ մասնավոր հատվածի՝ տնային տնտեսությունների և ոչ ֆինանսական կորպորացիաների վարկավորման ընդհանուր ծավալն աճել է 3,9%-ով։

Ներդրողների տրամադրությունները կապված են եղել Մերձավոր Արևելքում հակամարտության դիվանագիտական կարգավորման դրական հույսերով, որոնք ուժեղացել էին ԱՄՆ-ի և Իրանի միջև փոխադարձ հարվածների դադարեցման ֆոնին։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երկուշաբթի օրը հայտարարել էր, որ Վաշինգտոնը բանակցություններ է վարում Թեհրանի հետ՝ միաժամանակ նշելով, որ բանակցությունների անարդյունավետության դեպքում՝ Իրանին հասցված ամերիկյան հարվածները կվերսկսվեն։

Երկուշաբթի օրը նավթը զգալիորեն էժանացել է, ինչը հանգեցրել է նավթային ընկերությունների բաժնետոմսերի գների անկման։ Այդ ընկերությունների թվում են Shell-ը (1,1%-ով), BP plc-ը (2,6%-ով), TotalEnergies-ը (2%-ով), Eni-ը (2,4%-ով) և Equinor-ը (3,8%-ով):

Միևնույն ժամանակ, Stoxx 600 ինդեքսի կազմում ամենակտրուկ անկումն արձանագրել են կիսահաղորդչային ոլորտի ընկերությունների արժեթղթերը՝ BE Semiconductor Industries-ը (9,7%-ով), ASML Holding-ը (8,4%-ով) և ASM International-ը (7,1%-ով): Դրանց դինամիկայի վրա բացասաբար է ազդել The Information պարբերականի այն հաղորդագրությունը, որ չհիշատակված չինական պետական ​​ընկերությունը սկսել է չիպեր արտադրող սարքավորումների զանգվածային թողարկումը։ Պարբերականը հղում է արել իրազեկ աղբյուրներին։

Համեմատական ինդեքսի բաղադրիչների մեջ աճի առաջատարների եռյակում է հայտնվել առցանց կազինոների ծրագրային ապահովման շվեդական մշակող Evolution AB-ն, որի կապիտալիզացիան ավելացել է 6,7%-ով։ Դա կապված է եղել այն լուրերի հետ, որ Candle Lake ներդրումային ընկերությունն Evolution-ում իր մասնաբաժինն ավելացրել է 30%-ից։

Լոնդոնի սակարկությունում զգալի կորուստներ են կրել հանքարդյունաբերական Glencore (-3,4%), Antofagasta և Anglo American (երկուսն էլ՝ 2,2%) ընկերությունները, ինչպես նաև Centrica (-2%), SSE (-1,9%) և National Grid (-1,2%) էներգետիկ ձեռնարկությունները։

FTSE 100 ինդեքսում ամենամեծ աճը գրանցել է բջջային կապի օպերատոր Vodafone-ը (+4,8%), որը հաշվետվություն է ներկայացրել եռամսյակային հասույթի՝ շուրջ 10%-ով աճի մասին և բարելավել շահույթի տարեկան կանխատեսումը։

AstraZeneca-ի բաժնետոմսերը թանկացել են 1,7%-ով։ Բրիտանական դեղագործական ընկերությունը երկրորդ եռամսյակում ավելացրել է զուտ շահույթը 2%-ով, իսկ հասույթը՝ 6%-ով, ընդ որում՝ առանց միանվագ գործոնների շահույթը գերազանցել է շուկայի կանխատեսումները, մինչդեռ հասույթը չի արդարացրել դրանք։

Իռլանդական DCC Energy-ի շուկայական արժեքը աճել է 0,9%-ով՝ այն մասին հաղորդագրություններից հետո, որ ընկերությունը վաճառվում է KKR-ի և Energy Capital-ի կազմում գտնվող կոնսորցիումին՝ 5,75 միլիարդ ֆունտ ստերլինգ ($7,68 միլիարդ) գնահատմամբ և ոչ հիմնական ակտիվների օտարման դիմաց լրացուցիչ վճարմամբ։

Լեհական Zabka Group մանրածախ առևտրով զբաղվող ընկերության կապիտալիզացիան նվազել է 9,6%-ով։ Ավելի վաղ 7-Eleven խանութների ցանցը կառավարող ճապոնական Seven & I Holdings-ը հայտարարել էր, որ հրաժարվել է Zabka-ի փոքրամասնական բաժնեմասը ձեռք բերելու պլաններից։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Scholarship recipients of the “Armenian Virtuosos” Program participated in the Järvi Academy and Pärnu Music Festival in Estonia, representing Armenia on the international stageInternational Children’s Day with EU and “Armenian Virtuosos”Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular