3 եղբայրներ դաժանորեն uպանել են 14-ամյա դեռահասին
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱՄՆ-ում իրավապահները 27 տարի անց բացահայտել են 14-ամյա Ջասթին Հոքաթի սպանության գործը։ Այս մասին հայտնում է People-ը։
Դեռահասի մարմինը հայտնաբերվել էր 1999 թվականի հոկտեմբերի 10-ին՝ Սելիգման բնակավայրի մոտ գտնվող երկաթուղային գծերի վրա։ Քննության տվյալներով՝ նա վերջին անգամ կենդանի էր տեսնվել դրանից մոտ 22 ժամ առաջ։ Ականատեսների խոսքով՝ Ջասթինը գիշերել էր հարևանի տանը, իսկ հաջորդ առավոտյան դուրս էր եկել այնտեղից, որից հետո անհետացել էր։
Տարիներ շարունակ քննությունը որևէ արդյունք չէր տվել, քանի որ բավարար ապացույցներ չէին հայտնաբերվել հնարավոր կասկածյալներին հանցագործության հետ կապելու համար։
Գործը նոր ընթացք է ստացել 2026 թվականի մայիսին, երբ ոստիկանությունը ստացել է նոր տեղեկություններ և կրկին ուսումնասիրել նախկինում հավաքված ապացույցները՝ կիրառելով ժամանակակից դատաբժշկական մեթոդներ։
Արդյունքում ձերբակալվել են երեք եղբայրներ՝ 46-ամյա Մարկ Ուեսլի Սքոթը, 49-ամյա Դեյվիդ Ռեյ Սքոթը և 48-ամյա Բոբի Ռեյ Սքոթը։ Իրավապահները դեռևս չեն հայտնել, թե ինչ ապացույցների հիման վրա են նրանք մեղադրվում, ինչպես նաև հայտնի չէ, թե արդյոք նրանք ճանաչել են զոհին մինչև հանցագործությունը կամ որն է եղել հնարավոր շարժառիթը։
Զոհի մորաքույրը՝ Թեմի Թոլբերտը, տեղական լրատվամիջոցներին ասել է, որ ընտանիքը շուրջ 27 տարի սպասել է արդարության վերականգնմանը և հորդորել է նմանատիպ չբացահայտված գործեր ունեցող ընտանիքներին երբեք չկորցնել հույսը։