ՌԴ ՊՆ․ հարվածներ են հասցվել Ուկրաինայի ԱԹՍ-ների արտադրության և լոգիստիկ օբյեկտներին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌուսաստանի պաշտպանության նախարարության հաղորդմամբ՝ ՌԴ զինված ուժերը Դոնեցկի Ժողովրդական Հանրապետությունում (ԴԺՀ) ազատագրել են Շևչենկո բնակավայրը։
Գերատեսչությունը հայտնել է նաև, որ վերջին մեկ օրվա ընթացքում ռուսական ուժերը հարվածներ են հասցրել Ուկրաինայի զինված ուժերի լոգիստիկ կենտրոններին, հեռահար անօդաչու թռչող սարքերի արտադրամասերին և դրանց պահեստավորման վայրերին։
ՌԴ ՊՆ-ի տվյալներով՝ խոցվել են նաև վառելիքաէներգետիկ և տրանսպորտային ենթակառուցվածքի օբյեկտներ, որոնք օգտագործվում էին Ուկրաինայի զինված ուժերի շահերից ելնելով։
Նախարարության հաղորդմամբ՝ վերջին մեկ օրվա ընթացքում Ուկրաինայի զինված ուժերի կորուստները բոլոր ուղղություններով կազմել են շուրջ 1345 զինծառայող։