Իրանի ԱԳՆ-ն բnղոքի նոտա է հանձնել Ուկրաինայի ժամանակավոր հավատարմատարին
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԻրանի արտաքին գործերի նախարարությունը կանչել է Ուկրաինայի ժամանակավոր հավատարմատարին և նրան բողոքի նոտա է հանձնել Կասպից ծովում իրանական առևտրային նավին ՈւԶՈւ-ի հասցրած հարվածի կապակցությամբ։ Այս մասին հայտնել է IRIB պետական ռադիոհեռուստաընկերությունը։
Ըստ Իրանի ԱԳՆ դիրքորոշման, որը մեջբերում է պետռադիոհեռուստատեսությունը, Իրանը պաշտպանելու է իր անվտանգությունն ու ազգային շահերը և անպատասխան չի թողնի իր քաղաքացիների կյանքի ու գույքի նկատմամբ ոտնձգությունները։
Նշենք, որ ավելի վաղ Իրանի ԱԳՆ-ն հայտնել էր, որ ՈւԶՈՒ-ն հարձակվել է Կասպից ծովում իրանական առևտրային նավի վրա։
«Իրանի ԱԳՆ-ն խստորեն դատապարտում է Ուկրաինայի հարձակումը Կասպից ծովում իրանական առևտրային նավի վրա շաբաթ օրը՝ հուլիսի 25-ի առավոտյան։ Հարձակման հետևանքով նավի վրա պայթյուն է տեղի ունեցել, ինչի պատճառով մեկ նավաստի զոհվել է, ևս մեկը՝ վիրավորվել։ Այս հարձակումը ՄԱԿ-ի Կանոնադրության 2-րդ հոդվածի 4-րդ կետի խախտում է և ագրեսիայի ակտ, որը կարող է ավելի բորբոքել պատերազմի կրակը»,- ասված է նախարարության տարածած հաղորդագրության մեջ։