Զախարովան Բեն Լադենի հետ է համեմատել Ուկրաինայի պաշտպանության նախկին նախարարին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌԴ արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել է Իտալիայում Ուկրաինայի պաշտպանության նախկին նախարար Միխայիլ Ֆյոդորովին խորհրդականի պաշտոն առաջարկելու մասին տեղեկությունը։
Զախարովան հեգնական գրառում է արել՝ հարցնելով, թե «Իտալիայում իսկապե՞ս արժանի թեկնածու չի գտնվել խորհրդատվություն տրամադրելու համար»։ Նա նաև հայտարարել է. «Ափսոս, որ Ուսամա բեն Լադենը չի ապրեց․ Իտալիայի կառավարության համար հիանալի խորհրդական կլիներ»։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Իտալիայի պաշտպանության նախարար Գուիդո Կրոզետտոն Ֆյոդորովին առաջարկել է զբաղեցնել խորհրդականի պաշտոնը՝ նրա պաշտոնանկությունից անմիջապես հետո կապ հաստատելով նրա հետ։