ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կոտայքի մարզը կվերածվի ընտրական ռինգի. «Ժողովուրդ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «2026 թվականի աշնանը Կոտայքի մարզը կդառնա տեղական ինքնակառավարման ընտրությունների գլխավոր քաղաքական թատերաբեմերից մեկը։ «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած ժամանակացույցով՝ հոկտեմբերի 25-ին ընտրություններ կանցկացվեն Գառնի, Ծաղկաձոր և Հրազդան համայնքներում, իսկ նոյեմբերին՝ Աբովյան, Նաիրի, Նոր Հաճն համայնքներում։

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն արդեն սկսել է թեկնածուների ընտրության և համաձայնեցման գործընթացը, սակայն մի շարք համայնքներում վերջնական որոշումներ դեռևս չկան։

Մասնավորապես, Գառնի համայնքում, որտեղ գործող համայնքապետը Տիգրան Պետրոսյանն է, ՔՊ-ում ակտիվորեն քննարկվում է այլ թեկնածու առաջադրելու տարբերակը։ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ իշխանությունում քննարկվում է Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանի թեկնածությունը։ Վերջինս պատգամավորի մանդատ է ստացել Ազգային ժողովում, և, եթե պաշտոնապես ստանձնի պատգամավորի լիազորությունները, կուսակցության ներսում քննարկվում է նրան Գառնիի համայնքապետի թեկնածու առաջադրելու սցենարը։

Հրազդանում ՔՊ-ն, ըստ մեր տեղեկությունների, գրեթե վերջնական որոշում ունի. իշխանության թեկնածուն լինելու է Սևակ Միքայելյանը՝ ԱԺ պատգամավոր, ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանի որդին։

Ծաղկաձորում ՔՊ-ն, մեր տեղեկություններով, պատրաստվում է կրկին աջակցել գործող համայնքապետ Նարեկ Հարությունյանին, որի թեկնածությունը կուսակցության ներսում դիտարկվում է որպես տարբերակ, բայց փնտրում են այլ թեկնածուի։ Եթե ՔՊ-ն այլ թեկնածու «գտավ», Հարությունյանը հրաժեշտ կտա իր պաշտոնին։ Ըստ ՔՊ մեր աղբյուրների՝ Նիկոլ Փաշինյանը դժգոհ է Հարությունյանի աշխատանքներից։

Իսկ Աբովյանում իրավիճակն առավել անորոշ է։ Իշխանական թիմում դեռևս շարունակվում են թեկնածուի որոնումները, և վերջնական որոշում չկա։ Միաժամանակ քննարկվում է նաև գործող համայնքապետ Էդուարդ Բաբայանին աջակցելու հնարավորությունը, սակայն այս հարցում ևս վերջնական համաձայնություն դեռ չի ձևավորվել։

Նույն պատկերն է նաև Նաիրի և Նոր Հաճն համայնքներում, որտեղ, ըստ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների, ՔՊ-ում դեռ շարունակվում են համապատասխան թեկնածուների որոնումներն ու ներքին քննարկումները։

Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ Կոտայքի մարզի համայնքային ընտրությունները իշխանության համար առանձնահատուկ քաղաքական նշանակություն ունեն։ ՔՊ-ում համոզված են, որ մարզում անհրաժեշտ է գրանցել հնարավորինս բարձր արդյունքներ՝ հաշվի առնելով, որ այստեղ զգալի քաղաքական ազդեցություն ունի ԲՀԿ առաջնորդ, կալանավորված գործարար Գագիկ Ծառուկյանը։ Իշխանության ներսում չեն թաքցնում, որ այս ընտրությունները դիտարկվում են նաև որպես հնարավորություն՝ թուլացնելու ընդդիմության դիրքերը մարզում և թույլ չտալու, որ համայնքներում ընդդիմադիր ուժերը վերահսկողություն ձեռք բերեն։

Այդ պատճառով, մեր տեղեկություններով, առաջիկա ամիսներին Կոտայքում սպասվում է լարված նախընտրական շրջան, որտեղ թեկնածուների ընտրությունը ՔՊ-ի համար դարձել է առաջնահերթ քաղաքական խնդիր»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Scholarship recipients of the “Armenian Virtuosos” Program participated in the Järvi Academy and Pärnu Music Festival in Estonia, representing Armenia on the international stageInternational Children’s Day with EU and “Armenian Virtuosos”Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular