ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ծանոթ ու միարժամանակ անհայտ … շրջազգեստ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Շրջագեստը կանացիության վաղեմի խորհրդանիշն է, յուրաքանչյուր կնոջ սիրելի հանդերձանքը, ով ձգտում է ընդգծել իր փափկությունն ու գեղեցկությունը: Այդ զգեստի ի հայտ գալու պատմությունը սկսվել է մարդկային հասարակության պատմության ծննդյան հետ միաժամանակ, և այն փոփոխվել է դարաշրջանից դարաշրջան։

Կանացի զգեստների նախատիպերը հազարավոր տարիներ առաջ եղել են թիկնոցները, հունական տունիկաները և հռոմեական տոգաները։ Հագուստի էվոլյուցիայի ընթացքում նյութերի որակը բարելավվել է, ոճերն ու կտրվածքները նորացվել են, և ժամանակները թելադրել են իրենց նորաձևության կանոնները: «Շրջազգեստ» բառն ի սկզբանե նշանակում էր ցանկացած տեսակի հագուստ, ներառյալ կանացի, տղամարդու կամ մանկական հագուստի բոլոր տեսակները: Եվ միայն ժամանակի ընթացքում է այն ​​ստացել իր ներկայիս նշանակությունը։

Մի պահ նայենք անցյալին: Հնում զգեստների ոճերն ու տեսակները քիչ էին տարբերվում։ Միակ տարբերությունն այն էր, թե ինչպես են դրանք կրել։ Ամենատարածվածը տունիկաներն էին, որոնք կրում էին բոլորը՝ մեծ ու փոքր անկախ սեռից։ Տարբերությունները եղել են նյութերի որակի և երկարության մեջ՝ ազնվականների համար շքեղ մինչև հատակը հասնող մետաքսյա, աղքատների ու ստրուկների համար կարճ ու կոպիտ քաթանից պատրաստված։

Միջնադարում շրջազգեստը դարձել է կանանց հագուստի առանձին տարր։ Ողջ այդ ժամանակահատվածում եվրոպական ազնվական տիկնանց շրջազգեստների ոճերն ու գործվածքները գնալով ավելի ու ավելի են թանկ դարձել ու կատարելագործվել։ Դա պայմանավորված էր արևելքից խաչակիրների կողմից բերված թանկարժեք գործվածքների հոսքով։ Բայց նորաձևությունը ևս զգալիորեն փոխել է այդ զգեստը: Շրջազգեստները դարձել են խիստ և փակ՝ հասարակության մեջ տիրող առաջնահերթություններին համապատասխան։

15-16-րդ դարերում Եվրոպան մտել է Վերածննդի դարաշրջան և նորաձև հասարակությունը կրկին ձգվել է դեպի հին կանոնները ընդգծելով մարմնի ներդաշնակությունը: շրջազգեստի գոտկատեղը բարձրացվել է, վզնոցը երկարացվել՝ նիհար երևացնելու համար, դերձակներն են վարպետացել ​​կտրվածքների բարդ աշխատանքում, ժապավեններով և ասեղնագործությամբ զարդարանքներին:

17-րդ դարի Ֆրանսիան է առաջին անգամ հանդես եկել որպես կանացի նորաձևության կենտրոն: Շքեղությունն անհետացել է, հայտնվել են հոսող ուրվագծերը, կիսաշրջազգեստները ձեռք են բերել մետաղական շրջանակներ: Այդ պարզության ու նրբագեղության գերակայությունը տևել է մինչև Ֆրանսիական հեղափոխությունը և Նապոլեոնի իշխանության գալը: Վերջինիս սիրելի Ժոզեֆինան է ավելորդություններն ու կախարդական զարդարանքները վերադարձրել նորաձևություն:

20-րդ դարում հեղափոխություններ են տեղի ունեցել ոչ միայն հասարակության մեջ, այլ նաև նորաձևության ոլորտում։ Անցյալ դարի 20-ականներին կանայք առաջին անգամ սկսել են հագնել հարթ ուրվագծերով գործնական զգեստներ: Գոտկատեղն իջել է մինչև կոնքերը, զգեստի երկարությունը կրճատվել է մինչև ծնկները։

30-ական թվականներին Հոլիվուդն է կառավարել նորաձևությունը, հայտնվել են ագրեսիվ ոճի կանացի այնպիսի շրջազգեստները, որոնք համապատասխանում են մարմնին, որպես երկրորդ մաշկ:

Երկրորդ համաշխարհային պատերազմը դրամա էր ինչպես կյանքում, այնպես էլ հագնվելու ձևերի համար: Միլիոնավոր կանայք հագնում էին համազգեստ, իսկ ոճի մասին մտածելու բան չկար: Պատերազմի ավարտից հետո կանայք ուրախությամբ անցան կիսաշրջազգեստներին և տղամարդկային ոճի հագուստներին: 60-ական թվականներին բնորոշ էին ապստամբ գերկարճ կիսաշրջազգեստները: Իսկ արդեն 80-ականներին կանայք սկսեցին պատճենել, փոխակերպել և օգտագործել նախորդ տարիների ուրվագծերն ու ոճերը, բայց նաև ծնվել էամենավառ և ագրեսիվ, ցնցող պանկը, որը մինչ օրս էլ առկա է որոշակի շրջանակներում:

Ժամանակակից նորաձևությունը ճոխ թռիչքների տեղ է և տարբեր դարաշրջաններից փոխառված դեկորատիվ տարրերի խառնուրդ: Թերևս սա ամենահետաքրքիր ժամանակն է կանանց համար, երբ հարգի են հիպի ոճի զգեստները առօրյա կյանքում, սուպեր սեքսուալ մինի զգեստները երեկույթների համար և 20-30-ականների ոճի զգեստները ընդունելությունների համար: Իսկ հարսանեկան շրջազգեստների ոճերը մեր ժամանակներում չունեն սահմանափակումներ և գեղեցկուհիներին համարձակորեն վերածվում են հին հույն կանանց, ֆրանսիացի թագուհիների կամ ռուս տիկնանց:

Нет описания фото.

Կ.Խաչիկյան

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Scholarship recipients of the “Armenian Virtuosos” Program participated in the Järvi Academy and Pärnu Music Festival in Estonia, representing Armenia on the international stageInternational Children’s Day with EU and “Armenian Virtuosos”Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular