ԱՄՆ-ն նորից հարվածել է Իրանին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱՄՆ զինված ուժերը հայտնել են Իրանի վրա անընդմեջ արդեն 13-րդ գիշերային հարվածի մասին։
Հարվածները տևել են ավելի քան երկու ժամ, հայտնել է ԱՄՆ բանակի կենտրոնական հրամանատարությունը։
Ամերիկյան ուժերը թիրախավորել են «Իրանի ռազմական հրամանատարական կենտրոնները, անօդաչու թռչող սարքերի պահեստավորման վայրերը, կապի ցանցերը, ափամերձ հսկողության վայրերը և ծովային կառույցները՝ Հորմուզի նեղուցով անցնող քաղաքացիական նավաստիների և առևտրային նավերի համար Իրանի կողմից ներկայացվող սպառնալիքը հետագայում նվազեցնելու համար»։