ՀՀ-ում ընտանեկան և կենցաղային բռնության մասին հաղորդումների թիվն ավելացել է
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀայաստանում ընտանեկան և կենցաղային բռնության մասին ոստիկանություն ստացված հաղորդումները 78-ով ավելացել են։
Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ՆԳՆ ոստիկանությունը։
«Տարիներ շարունակ բռնության բազմաթիվ դեպքեր մնում էին ընտանիքի ներսում։ Այսօր բռնության ենթարկված անձանցից շատերը չեն լռում, դիմում են Ոստիկանություն՝ վստահ, որ իրենց ձայնը լսելի է, անվտանգությունն ու իրավունքներն առավել քան պաշտպանված են»,- ասվում է հաղորդագրության մեջ։