ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինչու՞ չի կարելի երբեք կիրառել «ադրբեջանցիների վերադարձ» տերմինը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ինչու՞ չի կարելի երբեք կիրառել «ադրբեջանցիների վերադարձ» տերմինը և ինչու չի կարելի երբեք նույն հարթության մեջ դնել «Արևմտյան Ադրբեջան» զավթողական ծրագիրը Արցախի հայերի վերադարձի իրավունքի հետ
Գիտեք, որ ես համառորեն խոսում, գրում ու պայքարում եմ ադրբեջանական սխալ տերմինների կիրառության դեմ, միևնույն ժամանակ կոչ եմ անում Ադրբեջանից եկող սպառնալիքներին տալ շատ ուղիղ քաղաքական գնահատական։ Եթե մեր երկրի տարածքը արդեն չորս տարի է պատմության մեջ գոյություն չունեցող տերմինով են որակում, դա հռչակում են «ազգային նոր նպատակ», դրա վրա հսկայական գումար ու ռեսուրս են դնում, դա մտցնում են կրթական համակարգ, նշանակում է՝ դա վաղուց դարձել է մեր ազգային անվտանգության խնդիրը, պարզապես մենք դեռևս նման գնահատական չենք տվել դրան։

Ինչևէ, նախընտրական փուլում մի քանի անգամ տեսել էի, որ «Միասնության թևեր» շարժման ղեկավար Արման Թաթոյանն ասել էր, որ ադրբեջանցիների համար միջազգային իրավունքի հարթակներում թեման փակված է, չկա նման իրավունք, խոսքը Հայաստանի Հանրապետության տարածք որևէ «վերադարձի» մասին է։ Սա գրավել էր իմ ուշադրությունը։ Վերջերս մի հետազոտության ժամանակ դիմել էի նախկին ՄԻՊ-ին՝ խնդրելով ասել, թե ինչի հիման վրա է այդ պնդումն արվել։ Թաթոյանի՝ ինձ տրամադրված նյութերի հիման վրա պարզվեց, որ այսօր չկա միջազգային այնպիսի մի ատյան, որտեղ ադրբեջանցիները կարողանան բարձրացնել իրենց իբր «վերադարձի» իրավունքի հարցը։ Այս խնդիրը ուղղակիորեն կապված է ժամանակային սահմանափակումների հետ, որի արձանագրումն ու պատասխանը լավագույնս արտացոլված են երկու ամենահեղինակավոր միջազգային դատական ատյանների կողմից։

Այսպես՝ ՄԻԵԴ-ի՝ «Սամադովն ընդդեմ Հայաստանի» գործով դատարանն անընդունելի էր ճանաչել Քարվաճառում բնակվող ադրբեջանցի դիմումատուի պահանջն ընդդեմ Հայաստանի։ Դատարանն արձանագրել էր, որ Հայաստանն անդամակցել է ՄԻԵԴ-ին 2002 թվականին, մինչդեռ դիմումատուն գանգատը ներկայացրել էր 2008 թվականին՝ այդպես էլ չհիմնավորելով, թե ինչու է սպասել ենթադրյալ խախտման պահից ավելի քան 15 տարի, իսկ Հայաստանի անդամակցումից՝ վեց տարի, և նոր միայն ներկայացրել գանգատը։ Այս ժամկետները դատարանը համարել էր չափից դուրս երկար՝ իրավունքի պաշտպանության համար դիմելու տեսանկյունից։ Հատկանշական է, որ այս որոշումը կայացվել է պալատի կազմով և 2021 թվականին։ Գաղտնիք չէ, որ Ադրբեջանը Հայաստանի դեմ նույն՝ 2021 թվականին ներկայացրած միջպետական գանգատում բարձրացրել է 1990-ականներին Արցախից և Հայաստանից հեռացած ադրբեջանցիների սեփականության իրավունքի պաշտպանության հարցը։ Սակայն ՄԻԵԴ-ը «Սամադովի» գործով կայացրած որոշմամբ նախանշել է Ադրբեջանի այդ պահանջների ճակատագիրը. դրանք անընդունելի են ճանաչվելու՝ ուշ ներկայացված լինելու հիմքով։

Առավել կարևոր է Արդարադատության միջազգային դատարանի 12.11.2024 թվականի վճիռը, որով դատարանն արձանագրել է, որ չունի իրավազորություն քննելու Ադրբեջանի ներկայացրած պահանջները, որոնք վերաբերում են 1993-ից 1996 թվականն ընկած ժամանակահատվածին՝ այդ թվում ադրբեջանցիների ենթադրյալ տեղահանումների վերաբերյալ պահանջները։

Այսպիսով, ակնհայտ է, որ որևէ ատյանում որևէ ադրբեջանցի ներկայումս չի կարող բարձրացնել սեփականության կամ վերադարձի իրավունքի հետ կապված հարցեր։ Ցանկացած նման փորձ ձախողվելու է՝ հաշվի առնելով միջազգային երկու հեղինակավոր դատարանների դիրքորոշումները։

Ի տարբերություն ադրբեջանցիների, արցախահայերը շարունակում են ունենալ նման պահանջ ներկայացնելու իրավունք, որը ամրագրվել է միջազգային դատարաններով։ Այս թեմային կանդրադառնամ առանձին գրառումով։ Իսկ այս գրառման իմաստն այն է, որ երբ առաջնորդվում ես փաստերով և պրոֆեսիոնալ մոտեցմամբ, հասկանում ես, որ բոլոր խաղաքարտերը կան այս թեման հստակ որպես զավթողականություն որակելու համար, սա որևէ աղերս չունի «ադրբեջանցիների վերադարձի իրավունքի» հետ։ Իսկ այս զավթողական ծրագիրը Արցախի ժողովրդի վերադարձի իրավունքի հետ համեմատության մեջ դնողը ուղիղ փաստաբանություն է անում Ադրբեջանի օգտին՝ «նորմալ դարձնելով» ադրբեջանական զավթողականությունը։

Տաթևիկ Հայրապետյան

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular