ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ի՞նչ փոփոխություններ են առաջարկվում ուսումնական հաստատությունների հավատարմագրման գործընթացում. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

ԿԳՄՍ նախարարությունն առաջարկում է փոփոխություններ կատարել կառավարության մի շարք որոշումներում, որոնք վերաբերում են բուհերի հավատարմագրման գործընթացին։ Ներկայումս մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների և դրանց մասնագիտությունների պետական հավատարմագրումն իրականացվում է կառավարության 2011 թվականի հուլիսի 28-ի N 978-Ն որոշմամբ հաստատված կարգով: Սա այն իրավական փաստաթուղթն է, որը սահմանում է Հայաստանի բոլոր արհեստագործական, միջին և բարձրագույն մասնագիտական հիմնական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների որակի գնահատման կանոնները՝ անկախ դրանց կազմակերպաիրավական ձևից։

Նախագծով առաջարկվում է բարձրագույն կրթության ոլորտում ներդնել պետական հավատարմագրման նոր, առանձին և ամբողջական կարգավորում՝ հաստատելով Հայաստանի բուհերի ինստիտուցիոնալ հավատարմագրման և դրանց կրթական ծրագրերի ծրագրային հավատարմագրման կարգերը։ Կարգավորումը տարածվում է Հայաստանի Հանրապետությունում գործող պետական, ոչ պետական, միջպետական և միջազգային բարձրագույն ուսումնական հաստատությունների, օտարերկրյա բարձրագույն ուսումնական հաստատությունների մասնաճյուղերի, ինչպես նաև բարձրագույն կրթության առաջինից երրորդ մակարդակների կրթական ծրագրերի նկատմամբ՝ անկախ կազմակերպաիրավական կամ սեփականության ձևից, գերատեսչական ենթակայությունից։ Առաջարկվող կարգերով սահմանվում են որակի արտաքին ապահովման համակարգը, պետական լիազոր մարմնի և Բարձրագույն և մասնագիտական կրթության որակի ապահովման մասնագիտացված կառույցի լիազորությունները, ինստիտուցիոնալ և ծրագրային հավատարմագրման չափանիշները, ինքնավերլուծության, արտաքին փորձագիտական գնահատման, փորձագիտական այցի, զեկույցի կազմման և հավատարմագրման որոշման ընդունման ընթացակարգերը։ Ինստիտուցիոնալ և ծրագրային հավատարմագրումները սահմանվում են որպես պարտադիր և պարբերաբար կրկնվող գործընթացներ՝ համապատասխանաբար յոթնամյա և հնգամյա ստանդարտ շրջափուլերով, իսկ ծրագրային հավատարմագրման համար նախատեսվում է նաև եռամյա պայմանական հավատարմագրման հնարավորություն։ Նախատեսվում են անկախ փորձագիտական խմբեր՝ միջազգային և ուսանող-փորձագետների մասնակցությամբ, ուսումնական հաստատության հնարավորությամբ փաստացի անճշտությունների վերաբերյալ դիտողություններ ներկայացնելու, հավատարմագրման որոշումներ ընդունող անկախ հանձնաժողով, ինչպես նաև բողոքարկման և դիմում-բողոքների քննության առանձին ընթացակարգեր։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular