ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայկական պետականության «ողնաշարի» թիրախավորումը. ինչպե՞ս է Բաքվի բազմամյա երազանքն իրականություն դառնում Հայաստանի օրվա իշխանությունների ձեռքով. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Պետության արտաքին դիմադրողականությունն ու կայունությունը երբեք չեն սահմանափակվում միայն պաշտոնական խողովակներով կամ դիվանագիտական կորպուսով։ Աշխարհի ցանկացած կենսունակ պետության թիկունքին կանգնած են անհատներ, որոնք ունեն միջազգային ծանրակշիռ կապեր, հեղինակություն և խոշոր կապիտալ՝ յուրատեսակ «անվտանգության բարձիկ» ձևավորելով սեփական երկրի շուրջ։ Տասնամյակներ շարունակ Ադրբեջանի պետական ռազմավարության առանցքային նպատակներից է եղել հենց այսպիսի ազդեցիկ գործիչների չեզոքացումն ու մեկուսացումը հայկական պետականության հիմքերից, քանի որ Բաքվում հստակ գիտակցում են՝ թուլացնելով նրանց՝ թուլացնում են հենց Հայաստանը։ Սակայն այսօր ստեղծվել է մի իրավիճակ, երբ հակառակորդի այս բազմամյա ծրագիրը զարմանալիորեն և անարգել կյանքի է կոչվում հենց երկրի ներսում։

Այս մտահոգիչ իրողության հերթական փաստագրումն է փաստաբան Արամ Վարդևանյանի կողմից իր ֆեյսբուքյան էջում հրապարակված տեղեկությունը, որտեղ նա ներկայացրել է Սամվել Կարապետյանի շուրջ ստեղծված իրավիճակի մանրամասները։ Նա նշել է, որ 2025 թվականի հունիսի 18-ից առ այսօր՝ շուրջ 395 օր, կալանավորված է Սամվել Կարապետյանը։ Փաստաբանն ընդգծել է, որ դեռ 2021 թվականի հունիսի 18-ին Ադրբեջանի իրավասու մարմինները Կարապետյանի նկատմամբ հայտարարել են հետախուզում, և օրերս պարզ է դարձել, թե ինչ մեծ ոգևորություն է առաջացրել նրա կալանքն այդ երկրի իշխանությունների շրջանում։

Բացահայտելով այս իրողությունը՝ Վարդևանյանն արձանագրել է, որ մենք գտնվում ենք քաղաքական հետապնդումների խայտառակ շրջափուլում, ունենք քաղբանտարկյալներ, և պետք է անդադար ու աննահանջ շեշտել՝ իրավունքը պետք է գերակայի:

Այս իրավիճակը լավագույնս ի ցույց է դնում մի խոր և վտանգավոր միտում. Ադրբեջանի կողմից տարիներ շարունակ վարվող պետական քաղաքականության կարևորագույն ռազմավարական նպատակներից մեկը եղել և մնում է աշխարհասփյուռ հայության ազդեցիկ դեմքերի, խոշոր կապիտալի և միջազգային լուրջ կապեր ունեցող գործիչների մեկուսացումն ու չեզոքացումը: Անցնող տասնամյակներին Բաքուն ամեն գնով փորձում էր հասնել սրան տարբեր միջազգային հարթակներում, սակայն այսօր, ցավոք, այդ ամենը զարմանալի զուգադիպությամբ իրականություն է դառնում հենց Հայաստանի ներսում՝ տեղական իշխանությունների ձեռքով և բացարձակ անգործության պայմաններում:

Հատկանշական է, որ վերջերս Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն անձամբ էր թիրախավորել Սամվել Կարապետյանին՝ բացահայտ խոսելով նրա եվրոպական ու եվրոպամետ կապերի, միջազգային ազդեցության և այն հսկայական լոբբիստական աշխատանքի մասին, որը նա իրականացրել է հայկական պետության շահերի պաշտպանության համար: Սա պատահականություն չէ: Սամվել Կարապետյանը այն գործիչն է, որի միջազգային կապերը՝ սկսած Ռուսաստանի Դաշնությունից մինչև արևմտյան ամենաբարձր շրջանակներ, քանիցս հրապարակայնորեն և արդյունավետորեն օգտագործվել են ի օգուտ Հայաստանի Հանրապետության:

Այս համատեքստում ամենաառանցքային փաստն այն է, որ նրա ահռելի արտաքին կապերն ու հնարավորությունները ոչ թե ծառայեցվել են սեփական բիզնեսների ընդլայնմանը, այդ երկրներում նոր առևտրային արտոնություններ ձեռք բերելուն կամ նոր տնտեսական կայսրություններ հիմնելուն, այլ ուղղակիորեն ներդրվել են հայկական պետականության հզորացման գործում: Ընդ որում, դա արվել է ոչ թե հանուն հայկական պետության այս կամ այն ժամանակավոր ղեկավարի կամ քաղաքական անձի, այլ հենց հայկական պետության և նրա հարատևման համար: Նա եղել և մնում է հայկական պետականության պահպանության և հզորացման առանցքում:

Եվ ի՞նչ ունենք այսօր. Սամվել Կարապետյանը, որի միջազգային լոբբինգից ու եվրոպական ազդեցությունից սարսափում էր Բաքուն, արդեն շուրջ 400 օր մեկուսացված է ու կալանքի տակ է հայոց եկեղեցուն պաշտպանելու հրապարակային հայտարարության համար: Այսպիսի ծանրակշիռ գործչի թիրախավորումն ու մեկուսացումը ուղիղ և կործանարար հարված է հայկական պետության ողնաշարին: Ամենացավալին և վտանգավորն այն է, որ հայաստանյան պետական կառույցները ոչ միայն բացարձակ անգործություն են ցուցաբերում արտաքին ճակատում հայկական շահերի պաշտպանության հարցում, այլև երկրի ներսում կուրորեն շարունակում են Ադրբեջանի այն քաղաքականությունը, որն ուղղված է ազդեցիկ հայերին չեզոքացնելուն:

Երբ Բաքվի ցանկություններն ու հայաստանյան իրավապահ համակարգի գործողությունները գալիս և հանդիպում են նույն կետում, դա դադարում է իրավական գործընթաց լինելուց: Սա քաղաքական հետապնդումների այնպիսի խայտառակ շրջափուլ է, որտեղ սեփական ամբիցիաների կամ քաղաքական վախերի պատճառով կազմաքանդվում է պետության արտաքին դիմադրողականությունն ու ազդեցության լծակները՝ հենց այնպես, ինչպես երազում էին մեր հակառակորդները։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular