ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Քաղաքագետը գնահատել է Հայաստանի տնտեսության վիճակը»

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանը ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում կարծիք է հայտնել, որ Հայաստանի տնտեսական վիճակը կվատանա Ռուսաստան գյուղատնտեսական արտադրանքի մատակարարման հետ կապված խնդիրների պատճառով, գրում է 1prime.ru–ն։ «2025 թվականի հունիսի 1-ից մինչև հունիսի 30-ը ընկած ժամանակահատվածը համեմատվել է 2026 թվականի նույն ժամանակահատվածի հետ ըստ ՀՀ Սննդամթերքի անվտանգության տեսչության տվյալների, և պարզվել է, որ ռուսական շուկա հայկական գյուղատնտեսական արտադրանքի ներմուծման արգելքից հետո Հայաստանից գյուղատնտեսական արտադրանքի և ծաղիկների արտահանման անկումը կազմել է 74.5%։», - ասել է Մաթևոսյանը հավելելով, որ ըստ ՀՀ վիճակագրական կոմիտեի, 2026 թվականի առաջին հինգ ամիսներին Ռուսաստանի հետ Հայաստանի առևտրաշրջանառությունը նվազել է 567 միլիոն դոլարով հասնելով 2.2 միլիարդ դոլարի։

«ՀՀ տնտեսության իրավիճակը միայն կվատանա, քանի որ Ռուսաստանը ոչ միայն չի վերացնում սահմանափակումները, այլ նաև շարունակում է ակտիվորեն քննարկել և աշխատել «ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության սառեցման» ուղղությամբ», - ասել է գործակալության աղբյուրը։

Քաղաքագետը նաև հավելել է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցը Ռուսաստան և հանդիպումը ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինի հետ ոչինչ չի փոխել, չնայած խորհրդարանական ընտրություններից առաջ Փաշինյանը հայտարարել էր, որ «հուլիսի կեսերին կհանդիպի Վլադիմիր Պուտինի հետ և Ռուսաստանի նախագահին անվանել էր իր ընկերը»։ «Մոսկվան հստակորեն հայտարարում է ներկայիս ճգնաժամից դուրս գալու իր պահանջները, այն է վերանայել կամ չեղարկել ՀՀ-ի ԵՄ-ին անդամակցության մասին օրենքը, անցկացնել համազգային հանրաքվե ԵՄ-ին կամ ԵԱՏՄ-ին անդամակցության վերաբերյալ և Հայաստանում պահպանել հարմարավետ միջավայր ռուս ներդրողների և բիզնեսի համար։ Բայց այդ ամենը ուղղակիորեն հակասում է Նիկոլ Փաշինյանի կառավարության արտաքին քաղաքականությանը, ուստի հարաբերություններում ճգնաժամը միայն կվատանա», - կարծիք է հայտնել Մաթևոսյանը։

Հիշեցնենք, որ Ռոսսելխոզնադզորի ղեկավար Սերգեյ Դանկվերտը նախկինում «Ռոսիյսկայա գազետա»-ին տված հարցազրույցում հայտարարել էր, որ հայկական գյուղատնտեսական արտադրանքի առաքման սահմանափակումները քաղաքական դրդապատճառներ չունեն, այլ պայմանավորված են արտադրողների շրջանում որակի արդյունավետ վերահսկողության բացակայությամբ։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular