ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ի՞նչ փոփոխություններ են նախատեսվում պետական կրթաթոշակների տրամադրման կարգում. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Մասնագիտական կրթության մակարդակներում պետության համար առաջնահերթություն և կարևորություն ներկայացնող ոլորտների (գերակա ոլորտ) որակավորումներով (ուղղվածությամբ) հիմնական կրթության հիմքով ընդունված ուսանողներին պետական բյուջեի միջոցների հաշվին տարեկան ֆինանսավորում տրամադրելու կարգը»։

Նախագծով առաջարկվում է վերանայել պետական կրթաթոշակի տրամադրման գործող մեխանիզմը, մասնավորապես՝ վերանայել գերակա ոլորտների մասնագիտություններով սովորողներին տրամադրվող պետական կրթաթոշակի չափերը։ Նախատեսվում է, որ առաջին կիսամյակում ուսանողին կտրամադրվի 50 հազար դրամի չափով պետական կրթաթոշակ, իսկ հետագա կիսամյակներում կրթաթոշակի չափը կսահմանվի՝ հաշվի առնելով նախորդ կիսամյակի կամ ուսումնական տարվա ուսումնառության արդյունքները։ Բարձր առաջադիմություն ունեցող ուսանողների համար սահմանվում է առավել բարձր չափի կրթաթոշակ։ Նախագծով հստակեցվում է նաև պետական կրթաթոշակի շահառուների շրջանակը՝ նախատեսելով, որ պետական կրթաթոշակը տրամադրում է կառավարությունը՝ յուրաքանչյուր տարի հաստատվող գերակա ոլորտների մասնագիտությունների ցանկով հիմնական կրթության հիմքով ընդունված ուսանողներին, ինչպես նաև պետության համար առաջնահերթություն և կարևորություն ներկայացնող մասնագիտություններով նպատակային ուսուցմամբ ընդունված ուսանողներին՝ հաշվի առնելով, որ վերջիններիս ուսման վճարի փոխհատուցման պայմանները կարող են սահմանվել կառավարության առանձին որոշումներով։ Միաժամանակ ներդրվում է պետական կրթաթոշակ ստացած շահառուների աշխատանքային պարտավորության ինստիտուտը։ Նախատեսվում է, որ ուսումնառության տևողության առնվազն 50 տոկոսի ընթացքում պետական կրթաթոշակ ստացած սովորողը պարտավոր է ուսումն ավարտելուց հետո, իսկ պարտադիր ժամկետային զինվորական ծառայություն անցնելու դեպքում՝ ծառայության ավարտից հետո վեց ամսվա ընթացքում, սկսել մասնագիտական գործունեություն և առնվազն երեք տարի աշխատել Հայաստանում՝ ստացած մասնագիտությանը համապատասխան ոլորտում։ Միաժամանակ նախատեսվում է, որ նշված երեք տարվա աշխատանքային պարտավորությունը կարող է կատարվել չորս տարվա ընթացքում՝ հնարավորություն ընձեռելով շահառուներին աշխատանքային հարաբերությունների բնականոն փոփոխությունների պայմաններում կատարել իրենց պարտավորությունը։ Աշխատանքային հարաբերությունների դադարեցման դեպքում շահառուն պարտավոր է երեք ամսվա ընթացքում աշխատանքի անցնել կարգի պահանջներին համապատասխան նոր աշխատավայրում։ Նախատեսվում են նաև բացառություններ այն դեպքերի համար, երբ շահառուն իր կամքից անկախ հանգամանքներով ժամանակավորապես չի իրականացնում աշխատանքային գործունեություն կամ գտնվում է այլ երկրում՝ մասնագիտական որակավորման բարձրացման նպատակով։ Կարգավորվում են նաև կրթության շարունակականության հետ կապված հարաբերությունները։ Մասնավորապես, եթե մասնագիտական ուսումնական հաստատության շրջանավարտը կրթությունը շարունակում է բուհում նույն ոլորտի մասնագիտությամբ և ավարտում համապատասխան կրթական ծրագիրը, ապա աշխատանքային պարտավորությունը համարվում է կատարված՝ պահպանելով կարգով սահմանված մյուս պայմանները։ Եթե սովորողը կրթությունը շարունակում է այլ մասնագիտությամբ, ապա բարձրագույն կրթական ծրագիրն ավարտելուց հետո պարտավոր է առնվազն երկու տարի աշխատել մասնագիտական ուսումնական հաստատությունում ստացած մասնագիտությանը համապատասխան ոլորտում։ Նախագծով սահմանվում են նաև պետական կրթաթոշակի վերադարձման իրավական հիմքերն ու մեխանիզմները։ Մասնավորապես, աշխատանքային պարտավորությունը չկատարելու դեպքում շահառուն պարտավոր է պետական բյուջե վերադարձնել ստացած պետական կրթաթոշակի գումարը՝ կրթաթոշակ ստանալու ժամանակահատվածին համամասնորեն՝ կառավարության սահմանած կարգով։ Աշխատանքային պարտավորության մասնակի կատարման դեպքում վերադարձման ենթակա գումարը հաշվարկվում է համամասնության սկզբունքով՝ հաշվի առնելով փաստացի կատարված աշխատանքային պարտավորությունը։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular