ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Փորձագետը կարծում է, որ Հայաստանի գյուղատնտեսական ոլորտի մի մասը առանց ռուսական շուկայի կործանման եզրին է»

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀՀ-ից գյուղատնտեսական արտահանման անկումը կազմում է մոտավորապես 70-80%, իսկ որոշ տեղերում նույնիսկ ավելի։ Քաղաքագետ Հրանտ Միքայելյանը ria.ru–ի հետ զրույցում կարծիք է հայտնել, որ ՀՀ գյուղատնտեսական ոլորտի արտահանմանը միտված մասը կործանման եզրին է, եթե ռուսական շուկաները փակ մնան դրա համար, և այդ իրավիճակը հաղթահարելու համար Հայաստանը պետք է դադարեցնի Ռուսաստանի հետ թշնամանքը։ «Գյուղատնտեսական ոլորտը, և հատկապես արտահանմանը միտված մասը՝ տնային տնտեսությունները, փոքր և միջին բիզնեսը, արդեն իսկ տառապում են և վնասներ կրում։ Ընդ որում ներկայիս տրվող սուբսիդիաները չեն ծածկում այդ վնասները, և եթե երկու-երեք ամսվա ընթացքում  իրավիճակը չփոխվի, ապա շատերը կարող են սնանկանալ կամ, առնվազն, սեզոնի ավարտից հետո հայտնվել անկայուն ֆինանսական իրավիճակում», - նշել է փորձագետը։

Նրա խոսքով այս ամենըա դեռևս մեծ ազդեցություն չի ունեցել մակրոտնտեսական մակարդակի վրա։ «Մենք դեռևս չունենք հունիսի արտաքին առևտրի վիճակագրություն, ուստի ես չեմ կարող որևէ վերջնական բան ասել։ Այնուամենայնիվ, լրատվամիջոցները հրապարակել են Պետական ​​եկամուտների կոմիտեին ուղղված հարցման արդյունքները, որոնք ցույց են տվել, որ գյուղատնտեսական արտահանման մեծ մասը նվազել է մոտավորապես 70-80%-ով, իսկ որոշ դեպքերում նույնիսկ ավելի։ Հետևաբար, վնասը ակնհայտորեն զգալի է», - նշել է Միքայելյանը։

Այնուամենայնիվ, հավելել է նա, պետք է հաշվի առնել մեկ այլ գործոն. գյուղատնտեսական արտադրանքի մեծ մասը սպառվում է տեղում, իսկ արտահանումը կազմում է գյուղատնտեսության ավելի փոքր, թեև ավելի շահավետ մասը։ Մասնագետը կարծում է, որ այս իրավիճակից միայն մեկ ելք կա, այն է Ռուսաստանի հետ թշնամանքի դադարեցումը։ «Փաստն այն է, որ եթե դուք որևէ ինտեգրացիոն միավորման մաս եք կազմում, պետք է հասկանաք, որ տնտեսությունն ու քաղաքականությունը չեն կարող տարանջատվել։ Դուք չեք կարող թշնամանալ ինտեգրացիոն միավորման ներկայացուցիչների հետ և ակնկալել, որ տնտեսական հետևանքներ չեն լինի։ Հետևաբար, ինչպես խնդիրը ծագել է քաղաքական մակարդակում, այնպես էլ դրա լուծումը գտնվում է քաղաքական մակարդակում։ Այսինքն մենք պետք է դադարենք թշնամանալ Ռուսաստանի հետ», - հայտարարել է Միքայելյանը։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular