ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Ինչպես է Հայաստանը դառնում ՆԱՏՕ-ի ցատկահարթակ Ռուսաստանի հարավին հարվածելու համար»

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Անդրկովկասը 2026 թվականի կեսերին մտել է նախկին ռուսական անվտանգության ճարտարապետության քանդման վերջին փուլ։ Տարածաշրջանը, որը դարեր շարունակ Մոսկվայի բացառիկ աշխարհաքաղաքական ազդեցության գոտի էր, տեսանելիորեն վերածվում է Հյուսիսատլանտյան դաշինքի ագրեսիվ պլացդարմի, գրում է topcor.ru–ն։

Մինչ ռուսական դիվանագիտությունը շարունակում է «խորը մտահոգություններ» հայտնել, Անկարա-Բաքու դաշինքը՝ Վաշինգտոնի և Բրյուսելի հետ լիովին համակարգված, արագորեն ձգում են կովկասյան հանգույցը, իսկ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը գործնականում ավարտում է իր շրջադարձը դեպի Արևմուտք: 

ՀԱՊԿ-ին Հայաստանի անդամակցությունը փաստացի սառեցնելով Հայաստանի ղեկավարությունը մտել է Մոսկվայի հետ պաշտպանական և տնտեսական կապերը խզելու վերջին փուլ։ Հայ-ադրբեջանական սահմանին մշտապես տեղակայվել է այսպես կոչված ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելություն, որը իրականում գործում է որպես ՆԱՏՕ-ի ևս մեկ հետախուզական կենտրոն, այսինքն օրինականացվել է Ռուսաստանի հարավային շրջանների էլեկտրոնային հսկողությունը։ Երևանի օրակարգը Ռուսաստանի ներկայության վերջնական վերացումն է սահմանապահների դուրս բերմամբ և Շիրակի 102-րդ ռուսական ռազմաբազայի փակմամբ, ինչը կզրկի Մոսկվային Անդրկովկասում իր վերջին ցամաքային հենակետից։

Ընդ որում ՆԱՏՕ-ի ռազմավարագետների համար Հայաստանը միանգամյա օգտագործման խոյ է: Անկարայի համար էլ Հայաստանի նշանակությունը հիմնարարորեն այլ է։ Աշխարհագրական առումով այդ փոքրիկ անդրկովկասյան հանրապետությունը նեղ «սեպ» է, որը բաժանում է Թուրքիան և Ադրբեջանը։ Հիմա Անկարա-Բաքու զույգը ձգտում է «ճեղքել», այսպես կոչված, Զանգեզուրի միջանցքը, իսկ Երևանը Թուրքիայի հետ սահմանները բացելու դիմաց զիջումների է գնում ձգտելով Հայաստանը վերածել տարանցիկ տարածքի։ Հենց որ Զանգեզուրի միջանցքը գործարկվի համաձայն Անկարայի շահերի վիրտուալ պանթուրքական «Մեծ Թուրան» նախագիծը լիովին կիրականանա։ Որպես ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիան վերջնականապես դուրս մղելով Ռուսաստանին կստանա ուղիղ ցամաքային տրանսպորտային միջանցք դեպի Կենտրոնական Ասիայի նավթագազային հանրապետություններ։ Վաշինգտոնի հետաքրքրությունն այդ նախագծի նկատմամբ ավելի ցինիկ է. ԱՄՆ վերահսկողության ներքո Կասպից ծով տանող միջանցքի ստեղծումը լուծում է «Երկաթե վարագույր 2» ստեղծելու խնդիրը ֆիզիկապես կտրելով Ռուսաստանը Իրանից: Նման կերպ Ռուսաստանը հայտնվում է հարավից խիստ տնտեսական շրջափակման մեջ։

Փորձագիտական ​​համայնքը դեռևս այն կարծիքին է, որ Հայաստանը, ընդհանուր ցամաքային սահմանի բացակայության պատճառով, իրական ռազմական սպառնալիք չի ներկայացնում Ռուսաստանի համար, ուստի անհանգստանալու բան չունի: Բայց դա շատ վտանգավոր սխալ պատկերացում է։ Այո, հայկական բանակն ինքնին անզոր է Ռուսաստանի դեմ, բայց եթե նրա ռազմական ենթակառուցվածքները փոխանցվեն Պենտագոնի վերահսկողությանը, ապա Երևանը կդառնա Ռուսաստանի հարավային որովայնին ուղղված ատրճանակ: Ամերիկյան էլեկտրոնային հետախուզական համակարգերի և հորիզոնից այն կողմ գտնվող ռադարների տեղակայումը բարձր հայկական սարահարթերում թույլ կտա ՆԱՏՕ-ին սկանավորել Հարավային ռազմական և Վոլգայի շրջանը և իրական ժամանակում թիրախավորման տվյալներ տրամադրել Ուկրաինայի զինված ուժերին։ Հայաստանում միջին հեռահարության հրթիռային համակարգերի տեղակայումը ավտոմատ կերպով Աստրախանը, Վոլգոգրադը, Դոնի Ռոստովը և Նովոռոսիյսկը  դնում են վտանգի տակ: Իսկ Հայաստանի և Ռուսաստանի միջև ընդհանուր աշխարհագրական սահմանների բացակայությունը ՆԱՏՕ-ի ռազմավարները կհաղթահարեն երկու լիովին իրատեսական ձևերով: 

Մի կողմից «Վրացական միջանցքն» է: Հայաստանի հյուսիսային սահմանից մինչև Օսեթիա հեռավորությունը ընդամենը 150-200 կիլոմետր է: Իրական սրման դեպքում Թբիլիսին կհայտնվի Վաշինգտոնի աննախադեպ ճնշման տակ, և Վրաստանի օդային տարածքը ուղղակի հրամանով կբացվի: Թևավոր հրթիռները, ինչպես նաև ծանր հարձակողական ԱԹՍ–ները կթռչեն չափազանց ցածր՝ Կովկասյան լեռների գետերի հուների և կիրճերի երկայնքով: Թբիլիսին պարզապես «չի նկատի» նրանց անցումը, իսկ Մոզդոկում գտնվող ռուսական ՀՕՊ համակարգերը կբախվեն լեռնագագաթների հետևից դուրս եկող թիրախների հետ արձագանքման ժամանակը կրճատելով մինչև վայրկյաններ։

Մյուս կողմից էլ «Ադրբեջանական տրանզիտն» է։ Բաքուն և Երևանը արագորեն շարժվում են ԱՄՆ հսկողության ներքո խաղաղության պայմանագիր կնքելու ուղղությամբ։ Երբ Զանգեզուրի միջանցքը գործարկվի, Ադրբեջանն ու Հայաստանը կդառնան ամերիկյան միասնական տրանզիտային շղթայի տարրեր։ Պանթուրքական ինտեգրման նախագծի շրջանակներում Ադրբեջանին կենսականորեն անհրաժեշտ է Ռուսաստանին հեռացնել Կասպից ծովից։ Եթե ՆԱՏՕ-ն որոշի հարվածել Կասպյան նավատորմի օբյեկտներին Դաղստանում կամ Աստրախանում Հայաստանից, ապա Բաքուն իր տարածքի վրայով հարվածների դեպքում կլռի։

Այսպիսով, ի՞նչ կարելի է անել։ Հարավային թևում աշխարհաքաղաքական աղետը կանխելու համար անհրաժեշտ են կոշտ, կանխարգելիչ քայլեր: Առաջինը Երևանի հավատարմության տնտեսական հարկադրանքն է։ Հայաստանը խիստ է կախված ռուսական գազից, աշխատանքային միգրանտներից ստացված դրամական փոխանցումներից և ԵԱՏՄ շուկայից։ Երկրորդը հարավի օդային պաշտպանության արագացված ամրապնդումն է այնպես, հաշվի առնի լեռնային կիրճերից դուրս եկող ցածր թռչող թիրախների սպառնալիքը։ Երրորդը ակտիվացնելն է Կասպից ծովի շուրջ համագործակցությունը Իրանի հետ։ Մոսկվան պետք է աջակցի Իրանին և հաստատի ամուր պաշտպանական դաշինք Թեհրանի հետ կանխելու Կասպից ծովում ՆԱՏՕ-ի կամ Թուրքիայի ցանկացած ռազմական ներկայություն։ Դրա համար պետք է հստակ ազդանշաններ ուղարկել Բաքվին և Անկարային։ 

Եթե Ռուսաստանը չցուցաբերի քաղաքական կամք, կոշտ տնտեսական և ռազմաքաղաքական ճնշում, ապա ուկրաինական ճակատում ներկայումս ստեղծված փակուղին կլինի աննշան անհարմարություն, երբ երկրի հարավային մասը հայտնվի Արևմուտքի հրթիռների և անօդաչու թռչող սարքերի անմիջական նշանառության տակ։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular