ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Բարսելոնայի» նախկին պաշտպան Պիկեն կիսվել է ԱԱ-2026-ի մեծ եզրափակիչից առաջ իր սպասումներով

ՍՊՈՐՏ

«Բարսելոնայի» նախկին պաշտպան, Իսպանիայի հավաքականի կազմում 2010 թվականի աշխարհի չեմպիոն Ժերար Պիկեն կիսվել է ԱԱ-2026-ի մեծ եզրափակիչից առաջ իր սպասումներով, որտեղ միմյանց դեմ կմրցեն Արգենտինայի և Իսպանիայի ազգային ընտրանիները։ Պիկեն հատուկ անդրադարձել է իր նախկին թիմակից և արգենտինացիների առաջատար Լիոնել Մեսսիին՝ ընդգծելով նրա բացառիկ խաղային ինտելեկտը։

«Մեսսին բազմաթիվ արժանիքներ ունի, և դրանցից մեկը նրա ինտելեկտն է։ Նա հիանալի գիտակցում է, որ այլևս 25 տարեկան չէ, սակայն գիտի, թե ինչպես զբաղեցնել այնպիսի դիրք, որտեղից կարող է առավելագույն վտանգ ստեղծել։ Բնածին եզակի տաղանդը թույլ է տալիս նրան ճիշտ պահեր գտնել տուգանային հրապարակ մտնելու, կարճ փոխանցումներով գրոհներին արագ միանալու կամ եզր տեղափոխվելով՝ ֆանտաստիկ փոխանցումներ կատարելու համար։ Ավելորդ է անգամ նշել, որ նա լավագույնն է գրոհների եզրափակիչ փուլում»,- Պիկեի խոսքերն է մեջբերում AS պարբերականը։

Իսպանացի նախկին ֆուտբոլիստը նաև զգուշացրել է իր հայրենակիցներին՝ ընդգծելով արգենտինական թիմի բազմակողմանի վտանգավորությունը.

«Կարծում եմ՝ Իսպանիայի հավաքականը սա լավ է յուրացրել։ Որքան էլ խաղացողներ կցեք Մեսսիին նրան կանգնեցնելու համար, նա միևնույն է՝ սողանցք կգտնի։ Իսկ եթե ոչ, ապա նրա վրա կենտրոնացած ուշադրությունը նպաստավոր պայմաններ կստեղծի արգենտինացի մյուս ֆուտբոլիստների համար, քանի որ Արգենտինայի հավաքականը միայն Մեսսին չէ։ Հուսով եմ, որ Իսպանիան կհաղթի, բայց եթե հաղթանակը տոնի Արգենտինան, ես անչափ ուրախ կլինեմ Մեսսիի համար»,- հավելել է Պիկեն։

ԱԱ-2026-ի գլխավոր հանդիպումը՝ Արգենտինա — Իսպանիա եզրափակիչը, կկայանա այսօր՝ հուլիսի 19-ին, ԱՄՆ-ի Իսթ-Ռութերֆորդ քաղաքի «Մեթլայֆ Սթեդիում» մարզադաշտում։ Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 23:00-ին։ Լիոնել Մեսսին Արգենտինայի հավաքականի կազմում աշխարհի գործող չեմպիոնն է։

Հիշեցնենք նաև, որ Պիկեն և Մեսսին 2008-ից 2021 թվականներին միասին հանդես են եկել կատալոնական «Բարսելոնայում»՝ համատեղ նվաճելով 30 տիտղոս։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular