Զելենսկին պատրաստ է պաշտոնանկ անել Ուկրաինայի Զինված ուժերի գլխավոր հրամանատարին․ ԶԼՄ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՎլադիմիր Զելենսկին նախատեսում է այս հանգստյան օրերին հանդիպումներ անցկացնել զինվորականների հետ՝ ռազմաճակատում տիրող իրավիճակն ու գլխավոր հրամանատարի պաշտոնի հնարավոր թեկնածուներին գնահատելու համար։ Այս մասին գրում է The Financial Times-ը։
Վլադիմիր Զելենսկին դիտարկում է Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր հրամանատարին (ով հայտնի է «Սպանդարար» մականվամբ) պաշտոնից ազատելու հնարավորությունը՝ փորձելով ելք գտնել իր նախագահության ընթացքում ռազմական ղեկավարության ամենամեծ ճգնաժամից, գրում է թերթը։
Վարչակազմի բարձրաստիճան ներկայացուցչի խոսքով՝ «այս հանգստյան օրերին Զելենսկին հավաքում է ռազմական հրամանատարներին՝ մարտի դաշտում տիրող իրավիճակի վերաբերյալ նրանց գնահատականները լսելու և բանակի հրամանատարի պաշտոնի թեկնածուների հետ հարցազրույցներ անցկացնելու համար», հաղորդում է ՈւՆԻԱՆ-ը։ «Այս աղբյուրը հայտնել է, որ Զելենսկին պատրաստ է Սիրսկիին հեռացնել պաշտոնից, եթե հաջողվի գտնել մի ռազմական առաջնորդի, ով ի վիճակի կլինի լիազորությունների սահուն փոխանցում իրականացնել՝ միաժամանակ հուսալի պաշտպանություն ապահովելով 1200 կմ երկարությամբ ռազմաճակատի գծում»,- հայտնում է FT-ն։