Իրանը հայտարարել է Հորդանանում ԱՄՆ ավիաբազային hարվածելու մասին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԻսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հարվածել է Հորդանանում գտնվող ԱՄՆ Ալ-Ազրակ ավիաբազային, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
«ԻՀՊԿ ուժերը կործանարար միաժամանակյա հրթիռա-անօդաչու հարված են հասցրել կործանիչների թաքստոցներին և ամերիկյան ավիաբազային Հորդանանի Ալ-Ազրակում», - փոխանցում է Tasnim գործակալությունը բանակի հայտարարությունը:
Հարձակման հետևանքով ոչնչացվել է երկու կործանիչ և երեք ինքնաթիռ, մի քանի այլ թռչող սարքերի լուրջ վնաս է հասցվել, նշել են ԻՀՊԿ-ում։