ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Եթե Թրամփը կարծում էր, որ Իրանի հետ hրադադարի հուշագիրն իրեն հնարավորություն կտա հանգիստ անցկացնել ԱՄՆ միջանկյալ ընտրությունները, կարծես սխալվել է․ Զաքարյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Եթե նախագահ Թրամփը կարծում էր, որ Իրանի հետ հրադադարի հուշագիրն իրեն հնարավորություն կտա հանգիստ անցկացնել ԱՄՆ միջանկյալ ընտրությունները (կոնգրես, սենատ), ապա նա, կարծես սխալվել է։ Այս մասին գրել է Արտակ Զաքարյանը։

«Իրանը պատրաստ էր համաձայնել այդ դադարին՝ այն մտայնությամբ, որ կստանա խոշոր ֆինանսական միջոցներ, սառեցված ակտիվների ապասառեցում և պատժամիջոցների վերացում։ Դա երևում էր ինչպես Իրանից հնչող հայտարարություններից, այնպես էլ ստորագրված հուշագրի տեքստից:

Կողմերի ակնկալիքները տեղի չունեցան, քանի որ, ըստ ամենայնի, Դոնալդ Թրամփն իր նախնական հաշվարկներում, ցանկանում էր վերջնականապես ճնշել Իրանի Իսլամական Հանրապետությանը, երբ միջանկյալ ընտրություններից հետո նրա «ձեռքերը լիովին ազատ լինեն» (օրինակ՝ նոյեմբերի վերջին կամ դեկտեմբերին)։

Դատելով ամերիկյան մամուլի նյութերից, ԱՄՆ նախագահի համար միջանկյալ ընտրություններն առայժմ լավ հեռանկարներ չեն խոստանում: Եվ իրանցիներն, ըստ երևույթին, մտադիր են հնարավորինս բարդացնել Թևամփի վարչակազմի իրավիճակը։

Այդ պատճառով Սպիտակ տան ծրագրերը կարծես վերանայվում են, և ռազմական գործողությունների վերսկսումն ավելի շուտ է տեղի ունեցել, քան ենթադրելի էր հուշագիրը ստորագրելուց հետո:

Հուշագրի ստորագրմամբ, Թրամփն ու իր թիմը ցույց տվեցին աշխարհին, որ գերջանքեր են գործադրել, որպեսզի եթե անգամ չավարտեն, ապա գոնե դադարի ռեժիմի մեջ պահեն այս պատերազմը։

Դրանից հետո նավթի համաշխարհային գները կայունացան, Պարսից ծոցում խցանված բազմաթիվ նավեր կարողացան անցնել Հորմուզի նեղուցով, Վաշինգտոնի վրա՝ արտաքին ու ներքին ճնշումները նվազեցին։

Այսօր ստեղծված իրավիճակով ստացվում է այնպես, որ եթե ռազմական գործողություններն ամբողջ ծավալով ու մեծ ինտենսիվությսմբ վերսկսվեն, ապա դա այլևս չի լինի նախկին պատերազմի շարունակությունը, այլ կլինի բոլորովին նոր նպատակի ու նոր ռազմավարական ռեսուրսներով իրականացվող գործողություններ։

Ամերիկյան վերլուծականներում կան ենթադրություններ, որ հնարավոր է վարչակազմը ցանկանա միջանկյալ ընտրություններից քիչ առաջ սկսել («չէին ցանկանում, բայց մեզ ստիպեցին») երաշխավորված հաղթական պատերազմ՝ փորձելով այդ կերպ բարելավել իր նախընտրական դիրքերը։ Ժամանակին դա օգնել է նախագահ Բուշ կրտսերին։

Սակայն Իրանի պարագայում իրավիճակը բոլորովին այլ է։ Այնտեղ ամեն չէ, որ ծրագրված ու գծագրված է անցնում։ Չնայած իր կրած հսկայական վնասներին՝, և՜ դիվանագիտական, և՛ ռազմական ճակատներում Իրանը բավականին արդյունավետ է պաշտպանվում:

2022թ. առաջին կեսին, շատերին թվում էր, թե Ռուսաստանը կարճ ժամանակում կլուծի ուկրաինական ուղղությամբ իր առջև դրված խնդիրները: Դա տեղի չունեցավ, և առ այսօր պարզ չէ, թե որքան կտևի ու ինչ էսկալացիա կունենա ռուս-ուկրաինակսն պատերազմը:

Նույն իրավիճակը նաև ԱՄՆ-Իրան ռազմական հակամարտության պարագայում է: Որքան էլ ձգտեն արագ լուծումներ գտնել, միևնույն է հակամարտությունը, կողմերի համար մեծ հավանականությամբ կարող է վերածվել ձգձվող, հյուծող պատերազմի»,-գրել է նա։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular