ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ի՞նչ էր ասել Ալիևը, որն աննկատ մնաց մեր հանրային դաշտում․ ադրբեջանագետ

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ի՞նչ էր ասել Ալիևը, որն աննկատ մնաց մեր հանրային դաշտում։  Այս մասին գրել է ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը:

«Հուլիսի 13-ին «ԶԼՄ-ների առաքելությունը խաղաղության խթանման գործում. ճշմարտության վերականգնում և վստահության վերականգնում» զավեշտալի ու հեգնական վերնագրի ներքո մի քանի օտարերկրյա լրագրողներ Ալիևի հետ միասին հավաքվել էին օկուպացված Շուշիում ու քննարկում էին անում։ Այս քննարկումը տևել է մոտ երեք ժամ։ Քանի որ ես մեկնաբանելու համար սիրում եմ կարդալ ու ուսումնասիրել ամբողջական նյութը, դրա համար այս թեմային անդրադառնում եմ հիմա, երբ դա արել եմ։

Մեր հանրային դաշտում շատ ակտիվ քննարկվեցին այն հատվածները, որոնք ԵԱՀԿ Մինսկի խմբի մասին էին, մասնավորապես՝ որ Ալիևը բողոքում էր, թե իրեն իր սրտի ուզածը չէին տալիս։ Դա հենց այդպես էլ կա. թե՛ Ալիևի, թե՛ Փաշինյանի հայտարարությունների համադրումից ակնհայտ է դառնում, որ երկուսն էլ դժգոհ էին առաջարկներից. մեկը, որովհետև ուզում էր ամբողջին տիրանալ, մյուսը, որովհետև մեզ ուզում էր «հակամարտության» թակարդից իբր դուրս բերել, «բեռից» ազատել էլի։ Արդյունքում՝ ամեն մեկը ստացավ այն, ինչ ուզում էր. մեկը՝ ամբողջությամբ հայերին էթնիկ զտման ենթարկեց իրենց պապական հողից, իրենց տնից ու տեղից, մյուսն էլ՝ մեզ Արցախի «թոկից» ազատեց։ Եթե առաջինի՝ այսինքն Ալիևի դեպքում դա աշխատեց հօգուտ Ադրբեջանի, ապա մեր դեպքում՝ դա մոտավոր նույնն է, որ մեկը ունենա երկու զավակ, դրանցից մեկը մի քիչ առողջական խնդիրներ ունենա, բժիշկներն ասեն՝ երկար բուժում է սպասվում, ասի՝ չէ, միանգամից տա, ասի՝ սպանեք, ավարտվի էս պատմությունը, հետո էլ ասի՝ դա էն մյուս երեխուս համար արեցի, որ լավ ապրի։ Ինչևէ, այս բարոյազրկությունը մի կողմ թողնենք։

Ալիևը նաև իր բուռն դժգոհությունը չթաքցրեց եվրոպական որոշ կառույցներից, առանձնահատուկ նեղված էր Եվրամիության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելից։ «Սա հակաադրբեջանական խմբի մեծ շղթա է, որը գոյություն ուներ Եվրահանձնաժողովում։ Բայց լավ է, որ պարոն Բորելը հիմա քաղաքականությունից դուրս է, հուսանք՝ ընդմիշտ...»։ Ասել էր Ալիևը։ Նա, մեծ հաշվով, գոհ էր Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի հետ աշխատանքից։ Շատ նեղված էր եվրոպական որոշ կառույցներից, հատկապես Եվրոպայի խորհրդից, որի առնչությամբ ասել էր. «Եթե Ադրբեջանն ամբողջությամբ դուրս գա Եվրոպայի խորհրդից, երկրում ոչ ոք դա նույնիսկ չի նկատի։ Այնպես որ, այնտեղ լինել-չլինելը այստեղ շատ բան չի փոխում...»։ Իրականում շատ ճիշտ է ասում. բռնապետական Ադրբեջանի ժողովրդի համար այդ կառույցներում ներկայությունը ոչինչ չի փոխում, միևնույն է՝ իրենց անմիջապես բռնում են, եթե հանկարծ հանդգնեն քննադատել բռնապետին։

ԱՄՆ-ի մասով նա, իհարկե, չզլացավ նորից Բայդենին «վատով» հիշել ու փառաբանել Թրամփին։ Այդուհանդերձ, չէր խորշում ՏՐԻՓ-ը կոչել «Զանգեզուրի միջանցք»։

Ռուսաստանի մասով արեց բավական համարձակ հայտարարություններ, այդ թվում՝ Ուկրաինայի առնչությամբ, քանի որ մինչ օրս, մեծ հաշվով, մարսել է իր պահվածքը, այդ թվում՝ ռուս խաղաղապահների նկատմամբ։

Իսկ ամենից ուշագրավ հատվածն, ըստ իս, վերաբերում էր գազի թեմային։ «Այսպիսով, առկա տրանսպորտային ենթակառուցվածքների ընդլայնումն անհրաժեշտ է, բայց խոչընդոտը Եվրոպական կանաչ օրակարգն է, և եվրոպական բանկերը չեն ցանկանում ֆինանսավորել բրածո վառելիքի նախագծերը։ Հետևաբար, հարց է առաջանում, թե որտեղից վարկ վերցնել խողովակաշարի հզորությունն ընդլայնելու համար։ Եվս մեկ հարց, հավանաբար ավելի կարևոր, երկարաժամկետ պայմանագրերն են։ Եվ սա այն է, ինչ մենք քննարկել ենք մադամ Ուրսուլա ֆոն դեր Լայենի հետ, որ մեզ անհրաժեշտ են երկարաժամկետ պայմանագրեր։ Որովհետև արտադրությունը զգալիորեն մեծացնելու համար մենք պետք է մեծ ներդրումներ կատարենք, և եթե որոշակի պահի մեզ ասեն. «Շնորհակալություն, ցտեսություն, մեզ այլևս ձեր գազը պետք չէ», ապա ի՞նչ ենք անելու...»։ Սա շատ հետաքրքիր խոստովանություն էր ադրբեջանական գազի անորոշ ապագայի մասին, ընդ որում՝ սա առաջին անգամը չէ, որ նա բողոքում է ներդրումների բացակայությունից։ Ըստ իս՝ այս թեման շատ թերագնահատված է մեր կողմից՝ մեր ապագայի հաշվարկների համատեքստում։

Ուշագրավ էր նաև նրա շատ խանդոտ վերաբերմունքը Հայաստանում AI գործարանի կառուցման թեմայի առնչությամբ, որը ևս առաջին անգամը չէ, որ դրսևորվում է։

Իրականում նյութը շատ էր, շատ առումներով ավելի խորքային վերլուծության կարիք կա, բայց ամփոփեմ գրառումս Ալիևի ամենից ունիկալ խոստովանությամբ. «Մարդու իրավունքների հարցերը համընդհանուր խնդիրներ են...»։ Շատ ճիշտ կետ է, դրա համար կգա մի օր, որ այս հայտարարությունը իրեն կհիշեցնեն։

Իսկ իր ելույթի ավարտին նա խորհուրդ էր տալիս չհանձնվել, պայքարել, չհամակերպվել ձախողումների հետ և նկատի ունենալ, որ երբ քեզ կախվածության մեջ ես դնում այլ ուժային կենտրոններից, հետո մնում ես նրանց՝ քո մասին կայացված որոշումների գերին... Ինչ խոսք, անգամ հակառակորդի կողմից արված լինելու դեպքում, սա լավ խորհուրդ է՝ հատկապես Ադրբեջանից իրենց կախվածության մեջ դրած «Քանդենք պետությունը» կուսակցության համար»,-գրել է նա։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular