ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Եղել են նաև երեխաների մահվան դեպքեր. ի՞նչ գործնական, կիրառական նշանակություն կարող է ունենալ ատենախոսությունը. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Երեկ ՍԱՏՄ նախկին ղեկավար Գեորգի Ավետիսյանը պաշտպանեց իր թեկնածուական ատենախոսությունը «Շների լեյշմանիոզի համաճարակաբանությունը Հայաստանի Հանրապետությունում» թեմայով։ «2015 թվականից ուսումնասիրում եմ շների լեյշմանիոզ հիվանդությունը, հիվանդության համաճարակաբանությունը Հայաստանի Հանրապետությունում, և վերջապես այս տարի պաշտպանեցի թեկնածուական ատենախոսությունս։ Բավականին ծավալուն աշխատանք է արված։ 13 հազարից ավելի շուն, 90 շնագայլ է հետազոտվել, և ունենք պատկեր տվյալ հիվանդության տարածվածության վերաբերյալ Հայաստանի Հանրապետությունում, հիվանդություն, որը բավականին ծանր հետևանքներ է ունենում մարդկանց վրա»,«Փաստի» հետ զրույցում ասում է Ավետիսյանը։ Ընդգծում է՝ վերջին յոթ տարվա կտրվածքով սա անասնաբուժություն գիտության ոլորտում առաջին պաշտպանությունն էր։

Հետաքրքրվում ենք, թե ինչո՞ւ է ուսումնասիրության առարկա դարձրել հենց այս թեման։ «2015 թվականին Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի իմ ընկերներն ինձ, որպես անասնաբույժ, հրավիրեցին նմուշառում իրականացնել։ Հիվանդությունն ընդգրկվել էր մոռացված հիվանդությունների շարքում, բայց նոր դեպքեր էին ի հայտ եկել, և որևէ մեկը՝ ո՛չ անասնաբույժները, ո՛չ բժիշկները, չէին պատկերացնում, թե ինչի հետ գործ ունեն։ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը մասնագիտական քննարկումներից հետո որոշեց հետազոտություններ իրականացնել, եղել են նաև երեխաների մահվան դեպքեր։ Երբ նայում էի մարդկանց աչքերին, ովքեր կորցրել էին մինչև հինգ տարեկան երեխաներ հիվանդության պատճառով, որովհետև բժիշկները պարզապես չէին իմացել, թե ինչ բուժեն, քանի որ այդ հիվանդության կլինիկան շատ ցայտուն չէ, որոշեցի հետազոտություն սկսել։ Հետազոտությունը սկսելիս չէի մտածում ատենախոսություն պաշտպանելու մասին, բայց իմ շատ լավ ընկեր, երջանկահիշատակ գիտնական Վլադիմիր Դավիդյանցը ինձ համոզեց, և իմ առաջին ղեկավարը նա դարձավ։ Ցավոք, նա քովիդից մահացավ, ղեկավարս փոխվեց։ Որոշեցի պաշտպանել թեկնածուական ատենախոսությունս և ամեն ինչ անել, որ պատկան մարմիններն իմանան այդ հիվանդության մասին։ Ատենախոսության մեջ առաջարկվեցին նաև պայքարի միջոցներ։ Իմ պաշտոնավարման ժամանակահատվածում չէի ուզում պաշտպանել թեկնածուականս, որ հանկարծ ավելորդ խոսակցություններ չլինեին, թե դարձավ բարձրաստիճան պաշտոնյա, որոշեց գիտությունների թեկնածու դառնալ»,հավելում է նա։

Ավելի հաճախ գիտական աշխատանքները մնում են դարակներում և իրենց կիրառությունը չեն գտնում առօրյա կյանքում։ «Իմ հետազոտության պարագայում ոչ միայն լուծումներ են առաջարկվել, այլ դրանք գործածության մեջ են դրվել իմ պաշտոնավարման ժամանակահատվածում։ Կարևորել եմ մեկ՝ առողջության գաղափարը։ Այս աշխատանքը հողի վրա այդ գաղափարի իրականացումն է։ Իմ առաջարկությունների շնորհիվ Երևանի քաղաքապետարանի «Կենդանիների խնամքի կենտրոն» ՀՈԱԿ-ը պարտադիր հետազոտվող հիվանդությունների ցանկում ներառեց նաև լեյշմանիոզը։ Այսինքն՝ թափառող շներին հավաքելու ժամանակ, բացի պատվաստումից և ստերջացումից, նաև պարտադիր է տվյալ հիվանդության հետազոտությունը։ Իմ հետազոտության գործնական, կիրառական նշանակությունն արդեն երևում էր, մնում էր՝ ամրագրեի, որ ես անասնաբուժական գիտությունների թեկնածու եմ, և դա իմ աշխատանքն է»,-եզրափակում է Գեորգի Ավետիսյանը։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular