ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ֆուտբոլը պատժում է, սա իսկական թրիլլեր էր․ «Ելիմայ»-ի գլխավոր մարզիչ

ՍՊՈՐՏ

Ղազախական «Ելիմայի» գլխավոր մարզիչ Անդրեյ Կարպովիչը մեկնաբանել է Կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին փուլում երևանյան «Ալաշկերտից» կրած պարտությունն ու պայքարը լքելը (երկու խաղերի արդյունքում՝ 3:3, իսկ 11-մետրանոցներով՝ 5:6)։

Sports.kz-ի փոխանցմամբ՝ ղազախ մասնագետը խոստովանել է, որ իսկական թրիլլերի ականատեսն են եղել, որտեղ իր թիմը չի կարողացել դիմակայել լարվածությանը։

«Նման խաղերից հետո դժվար է բառեր գտնել։ Ցավոք, չկարողացանք ուրախացնել մեր երկրպագուներին, ինչի համար ներողություն եմ խնդրում: Իսկական թրիլլեր ստացվեց, որում մենք չդիմացանք։ Այնուամենայնիվ, թիմի համար սա մեծ փորձ էր: Շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր ահռելի աշխատանք էին կատարել ստադիոնի սերտիֆիկացման ու այս ֆուտբոլային տոնը կազմակերպելու ուղղությամբ. մթնոլորտը հիասքանչ էր, բայց, ցավոք, ամեն ինչ վատ ավարտ ունեցավ մեզ համար»,- նշել է Կարպովիչը:

Խոսելով բուն հանդիպման և դրամատիկ հանգուցալուծման մասին՝ մարզիչն ընդգծել է, որ ֆուտբոլը չի ներում վրիպումները.

«Թվում էր՝ շատ քիչ էր մնացել վերջնարդյունքին, բայց ֆուտբոլը պատժում է: Շատ ցավալի գոլ բաց թողեցինք, որը դեռ երկար կհիշենք, դրան գումարվեց նաև 11-մետրանոց հարվածաշարը։ Չենք փնտրում մեղավորների, մեղավոր ենք բոլորս։ Որպես գլխավոր մարզիչ՝ ես կրում եմ ողջ պատասխանատվությունն ու պատրաստ եմ ցանկացած որոշման։ Ամենահեշտն այժմ ձեռքերը ծալելն ու մեկ ուրիշին մեղադրելն է»։

Չնայած ֆիզիկական ու հոգեբանական ծանր վիճակին՝ Կարպովիչը նշել է, որ թիմը պետք է արագ ուշքի գա՝ ներքին առաջնությունում հաջող հանդես գալու և հաջորդ մրցաշրջանում կրկին եվրագավաթներ վերադառնալու համար.

«Խաղը շատ էներգածախս էր և՛ ֆիզիկական, և՛ էմոցիոնալ առումով։ Բայց մենք պարտավոր ենք բարձրացնել գլուխներս, քանի որ առջևում Ղազախստանի առաջնության հանդիպումներն են։ Այսօր եվրագավաթային մրցաշրջանն ավարտվեց մեզ համար, բայց մենք պետք է անենք ամեն ինչ, որպեսզի «Ելիմայի» մասնակցությունը Եվրոպայում միանգամյա ակցիա չլինի, և մենք դառնանք եվրագավաթների մշտական մասնակից»։

Հիշեցնենք, որ սա «Ելիմայի» պատմության մեջ առաջին եվրագավաթային մրցաշրջանն էր։ Արդյունքում՝ Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի ուղեգիր նվաճեց «Ալաշկերտը»։

«Ալաշկերտը» որակավորման երկրորդ փուլում կմրցի ռումինական «Կլուժի» հետ։ Առաջին հանդիպումը կկայանա Երևանում՝ հուլիսի 23-ին, պատասխան հանդիպումը՝ Ռումինիայում, հուլիսի 30-ին։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular