Հարսը ծեծի է ենթարկել սկեսուրին, որը հրաժարվել էր խնամել թոռներին
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԿինը դաժան ծեծի է ենթարկել սկեսրոջը՝ հիվանդ թոռանը խնամելուց հրաժարվելու պատճառով
Չինաստանի Չժեցզյան նահանգում սկանդալային միջադեպ է տեղի ունեցել. կինը դաժան ծեծի է ենթարկել իր տարեց սկեսրոջը այն բանից հետո, երբ վերջինս հրաժարվել է խնամել հիվանդ թոռանը։ Դեպքի մասին հայտնում է Past.am-ը։
Ըստ հրապարակման՝ երկու երեխաների մայրը աշխատում էր մեկ այլ քաղաքում, երբ որդուց տեղեկացել է, որ նա վատառողջ է։ Երեխայի խոսքով՝ տատը նույնիսկ չի չափել իր ջերմությունը։ Անհանգստացած մայրը շտապ արագընթաց գնացքով վերադարձել է տուն։
Սկեսուրը հայտնել է, որ ատամի ուժեղ ցավ ունի և չի կարող երեխային բժշկի տանել։ Բացի այդ, նա ասել է, որ պատրաստվում է հանդիպել իր ընկերոջը։ Այս պատասխանը զայրացրել է հարսին, որը հարձակվել է տարեց կնոջ վրա և ծեծի ենթարկել նրան։ Արդյունքում սկեսուրը ստացել է չորս կողոսկրի կոտրվածք։
Հաղորդվում է, որ կնոջ ամուսինը կանգնել է իր կնոջ կողմը՝ սեփական մորը անվանելով «անբարոյական»։
Սակայն ամուսնու քույրը պաշտպանել է մորը՝ նշելով, որ վերջինս ցածր աշխատավարձով աշխատում է սանիտարական ծառայությունում, տարիների ընթացքում որդիներին փոխանցել է ավելի քան 100 հազար յուան և, անկախ ամեն ինչից, ունի անձնական կյանք ունենալու իրավունք։
Իրավաբանների գնահատմամբ՝ հարձակման համար հարսին կարող է սպառնալ մինչև երեք տարվա ազատազրկում՝ դիտավորյալ մարմնական վնասվածք պատճառելու մեղադրանքով։