Wildberries-ը կմասնակցի E-Logi Fest 2026-ին
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆWildberries-ը երկրորդ տարին անընդմեջ կմասնակցի E-Logi Fest 2026 միջազգային էքսպո միջոցառմանը, որը կանցկացվի հուլիսի 17-ից 19-ը՝ Երևանում՝ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։
E-Logi Fest-ը Հայաստանի առաջատար բիզնես հարթակներից մեկն է, որը միավորում է ձեռնարկատերերին, լոգիստիկ ոլորտի ներկայացուցիչներին և այն ընկերություններին, որոնք հետաքրքրված են տրանսպորտային ու պահեստային լուծումների զարգացմամբ։ Էքսպոն կլինի հանդիպման վայր արտադրողների, մանրածախ ցանցերի, վերավաճառողների և էլեկտրոնային առևտրի ոլորտի ներկայացուցիչների, լոգիստիկ օպերատորների և մատակարարման շղթաների համալիր լուծումներ առաջարկող ընկերությունների համար։
Էքսպոյի շրջանակում Wildberries-ը կներկայանա տաղավարով, որտեղ այցելուները հնարավորություն կունենան ծանոթանալու հարթաում՝ բիզնեսի զարգացման հնարավորություններին, շփվելու ընկերության մասնագետների հետ, տեղեկանալու մարքեթփլեյսում վաճառքներ սկսելու գործընթացի մասին և անմիջապես միջոցառման վայրում գրանցվելու որպես վաճառող։ Wildberries-ի ներկայացուցիչները կներկայացնեն ապրանքների առաջխաղացման հասանելի գործիքները, վերլուծական ծառայությունները, լոգիստիկ լուծումները և միջազգային շուկաներում բիզնեսի ընդլայնման հնարավորությունները։
Առանձնահատուկ ուշադրություն կդարձվի հայ տնտեսվարողներին աջակցությանը։ Ցուցահանդեսի հյուրերը կկարողանան ավելին իմանալ տնտեսվարողներին աջակցության PRO WB կենտրոնի գործունեության, վաճառողների համար նախատեսված կրթական ծրագրերի, ինչպես նաև այն հայկական ընկերությունների հաջողված օրինակների մասին, որոնք արդեն զարգացնում են իրենց վաճառքները և արտահանում արտադրանքը Wildberries հարթակի միջոցով։
«E-Logi Fest-ը կարևոր հարթակ է էլեկտրոնային առևտրի և լոգիստիկ ոլորտների զարգացման համար, որտեղ բիզնեսը կարող է ծանոթանալ նոր գործիքների, լուծումների և աճի հնարավորությունների հետ։ Wildberries-ի մասնակցությունը թույլ է տալիս ձեռներեցներին ստանալ գործնական գիտելիքներ մարքեթփլեյսի հետ աշխատանքի, առցանց վաճառքների զարգացման և նոր շուկաներ մուտք գործելու վերաբերյալ», — նշել է Հայաստանում Wildberries-ի տարածաշրջանային տնօրեն Դավիթ Միրզոյանը։
«Ուրախ ենք, որ Wildberries-ը երկրորդ տարին անընդմեջ մասնակցում է E-Logi Fest-ին։ Այսօր էլեկտրոնային առևտուրն ու լոգիստիկան սերտորեն կապված են միմյանց հետ, և նման խոշոր հարթակների մասնակցությունը հնարավորություն է տալիս ձեռներեցներին տեսնել բիզնեսի զարգացման, գործընթացների օպտիմալացման և նոր շուկաներ դուրս գալու իրական հնարավորությունները։ Վստահ ենք, որ Wildberries-ի տաղավարը կդառնա ցուցահանդեսի հետաքրքիր հարթակներից մեկը մասնակիցների և այցելուների համար»,-նշել է E-Logi Fest 2026-ի կազմակերպիչ Քրիստինե Երեմյանը։
Wildberries-ի մասնակցությունը E-Logi Fest 2026-ին ևս մեկ հնարավորություն կստեղծի զարգացնելու երկխոսությունը Հայաստանի գործարար համայնքի հետ և ներկայացնելու էլեկտրոնային առևտրի ու լոգիստիկայի ոլորտում ժամանակակից լուծումները։