ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հանցավոր կազմակերպությունը հափշտակել է 538 մլն դրամ, կատարել փողերի լվացում

ԻՐԱՎՈՒՆՔ

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության կիբեռհանցագործությունների և բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարված հանցագործությունների քննության վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննությամբ առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Ս.Չ.-ն 2021-2025 թվականների ընթացքում անդամակցելով հանցավոր կազմակերպությանը, հանդիսանալով համակարգչային հափշտակություններ և փողերի լվացում կատարելու նպատակով ստեղծված ընկերության տնօրեն, ստեղծել և գործարկել է կեղծ կամ ձևական բովանդակությամբ համացանցային կայքեր և ինտերնետային հարթակներ:

Վերոնշյալ ընկերության բանկային հաշիվների հիման վրա բանկերից ստացվել և գործարկվել են քարտային և հեռավար վճարումներ իրականացնող վճարային տերմինալներ, որոնցում առանց օրենքով, պայմանագրով կամ իրավաչափ այլ հիմքով նախատեսված թույլտվության մուտքագրվել են ապօրինի ձեռք բերված՝ արտասահմանյան երկրների բանկերի կողմից թողարկված հազարավոր քարտապանների բանկային գաղտնիք կազմող տվյալներ (քարտի համար, քարտապանի անուն և ազգանուն, քարտի անվտանգության կոդ, գործողության ժամկետ և այլ նույնականացնող տեղեկատվություն)։ Այնուհետև, նշված տվյալների օգտագործմամբ իրականացված գործարքները ներկայացվել են իբր համացանցային գնումներ կամ ապրանքների և ծառայությունների ձեռքբերում, մինչդեռ իրականում որևէ ապրանք կամ ծառայություն չի տրամադրվել, ինչի արդյունքում հանցավոր կազմակերպության անդամներն ապօրինի, անհատույց իրենցն են դարձրել տուժող քարտապաններին պատկանող առանձնապես խոշոր չափերով՝ 538 մլն 366 հզր 761 ՀՀ դրամ գումարը։

Միաժամանակ, Ս․Չ․-ն հանցավոր կազմակերպության մյուս անդամների հետ վերը նշված հանցավոր ճանապարհով ստացված գույքի՝ 538 մլն 366 հզր 761 ՀՀ դրամի ծագման աղբյուրը խեղաթյուրելու և թաքցնելու նպատակով, իրենց անվամբ ստեղծված ընկերությունների, ինչպես նաև հայրենասիրական-բարեգործական հասարակական կազմակերպության միջոցով կատարել են բազմաթիվ փոխանցումներ, բանկերում քողարկել առկա միջոցների առաջացումը, կոնվերտացումը, հափշտակված գումարները փոխանցել ինչպես իրենց, այնպես էլ հանցակիցների կողմից փաստացի տնօրինվող բանկային հաշիվներին և էլեկտրոնային դրամապանակներին, իրենց անվամբ գրանցված ընկերությունների խաղային հաշիվներին, կատարել խաղադրույքներ, որից հետո, հաշիվներին կուտակված գումարները փոխանցել են իրենց կողմից տնօրինվող բանկային քարտերին և էլեկտրոնային դրամապանակներին, կազմել և ներկայացրել կեղծ փոխառության պայմանագիր, հիշյալ միջոցներով ձեռք բերել կրիպտոակտիվներ և օրինականացրել հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով գումարը:

Ս.Չ.-ի նկատմամբ հսկող դատախազի որոշմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ հանցավոր կազմակերպությանը մասնակցելու, առանձնապես խոշոր չափերով համակարգչային հափշտակություն և առանձնապես խոշոր չափերով փողերի լվացում կատարելու համար:

Հանցավոր կազմակերպության մասնակցի վերաբերյալ քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին:

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular