ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մարտի 1-ի գործով անցնող ոստիկանության նախկին բարձրաստիճան պաշտոնյաները փաստացի փակուղու առաջ են կանգնել. «Ժողովուրդ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ 2018 թվականի հեղափոխությունից հետո իրավապահների ուշադրության կենտրոնում հայտնված ոստիկանության նախկին պաշտոնյաները մինչ օրս չեն կարողանում դատարաններում հասնել իրենց համար ցանկալի արդյունքի։ Մասնավորապես, Մարտի 1-ի գործով մեղադրյալ նախկին պաշտոնյաները փորձում են ազատվել իրենց նկատմամբ կիրառված «բացակայելու արգելք» խափանման միջոցից, որը թույլ չի տալիս լքել Հայաստանի Հանրապետությունը։ Սակայն դատարանները հետևողականորեն մերժում են նրանց միջնորդությունները՝ պատճառաբանելով, որ շարունակում է առկա մնալ հնարավոր փախուստի ռիսկը։

Հիշեցնենք, որ այս տարվա հունվարի 14-ին դատարան էր ուղարկվել ՀՀ ոստիկանության պետի նախկին տեղակալ Սաշա Աֆյանի նկատմամբ հարուցված քրեական գործը։ Ըստ մեղադրանքի՝ նա 2008 թվականի մարտի 1-ին, անցնելով իր պաշտոնեական լիազորությունների սահմանները, ՀՀ ոստիկանության այլ բարձրաստիճան պաշտոնատար անձանց հետ հանցակցությամբ կազմակերպել է ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից Երևանի «Ազատության» հրապարակում անցկացվող խաղաղ հավաքի ցրումը՝ բռնության և հատուկ միջոցների կիրառմամբ։

Մեղադրանքի համաձայն՝ կազմակերպվել է նաև ցուցարարների բռնի հեռացումը հրապարակից, ինչպես նաև Երևանի կենտրոնական հատվածներում նրանց հետագա կուտակումների, հնարավոր ցույցերի և հավաքների կանխումը, ինչի հետևանքով, ըստ մեղադրանքի, էական վնաս է պատճառվել անձանց իրավունքներին ու օրինական շահերին, ինչպես նաև հասարակության և պետության օրինական շահերին։

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Սաշա Աֆյանը կրկին փորձել է դատարանի միջոցով վերացնել իր նկատմամբ կիրառված «բացակայելու արգելք» խափանման միջոցը, սակայն դատարանը մերժել է միջնորդությունը։ Դատարանն իր որոշմամբ արձանագրել է, որ գործի այս փուլում շարունակում են պահպանվել նախաքննության ընթացքում արձանագրված ռիսկերը, և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 116-րդ հոդվածով նախատեսված նպատակներին հնարավոր է հասնել հենց «բացակայելու արգելք» խափանման միջոցի կիրառմամբ։ Ըստ դատարանի՝ այդ միջոցը բավարար է մեղադրյալի հնարավոր փախուստը կանխելու համար, այդ թվում՝ անձը հաստատող փաստաթղթերի օգտագործմամբ Հայաստանի Հանրապետությունը լքելու ռիսկը բացառելու նպատակով։

Արդյունքում դատարանը որոշել է Սաշա Աֆյանի նկատմամբ ընտրված «բացակայելու արգելք» խափանման միջոցը թողնել անփոփոխ»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular