ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Այդ ճնշումները պատահական չեն, դրանք մտնում են ընդհանուր ծրագրի մեջ». «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Բազմիցս ասել եմ, որ հատվածական ենք նայում այս իշխանությունների գործունեությանը։ Այնինչ, դեռ 2018 թվականից պնդում եմ, և դա իմ հիմնավոր կարծիքն է, որ այս իշխանությունը եկել է հստակ ծրագրով երկու միասնական նպատակ իրագործելու համար։ Մեկը՝ Արցախն օր առաջ հանձնել Ադրբեջանին, և մյուսը՝ Հայաստանը դարձնել ուղղակի տարածք, որը սպասարկում է թուրք-ադրբեջանական՝ հայերի հանդեպ ցեղասպանական քաղաքականությունը»,«Փաստի» հետ զրույցում ասում է «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ գործադիր տնօրեն Լարիսա Ալավերդյանը, երբ անդրադառնում ենք վերջին ամիսներին քաղաքական դրդապատճառներով ձերբակալություններին։

Ընդգծում է՝ գործող իշխանությունները, այսպես կոչված, հաղթանակի համար ամեն ինչի գնացել են, և Արևմուտքը ու բոլոր-բոլորը փակում են դրա վրա աչքները։ «Պատճառը մեկն է։ Դա պղտոր գլոբալիստական կենտրոնների միասնական մոտեցումն է, և այդ առումով իրենք երկար տարիներ, առնվազն 2008 թվականից, եթե չասեմ՝ 1998 թվականից հետո, հավաքագրում էին թիմ։ 2008 թվականի հուլիսի 1-ին իրենց ծրագրածը չստացվեց։ Շարունակեցին հավաքագրել թիմ, այն է՝ «Քաղաքացիական պայմանագիրը», որը հլու-հնազանդ, բայց նաև ոգևորված կատարում է իր առջև դրված խնդիրը, որովհետև իրենք էլ են կրողը թե՛ հայատյացության, թե՛ հայկական պետականության զրոյացման և թուրք-ադրբեջանական՝ հայերի հանդեպ ցեղասպանական քաղաքականության սպասարկման։ Իշխանության «հաղթանակ» կոչվածը պետք է պարտադիր գրանցվեր բոլոր այդ սխալներով՝ կոպիտ, հակասահմանադրական, հակաիրավական, անօրինական և այլն, որ իրականացվեն այդ ճնշումները։ Այդ ճնշումները պատահական չեն, դրանք մտնում են ընդհանուր ծրագրի մեջ։ Ընդունված է, որ հաղթողը սկսում է աշխատել բոլոր խավերի հետ, բայց նրանք չեն հաղթել, առավել ևս՝ չեն հաղթել համերաշխության համար, հակառակը՝ ամեն ինչ արել են, որ իրենց անպայման հայտարարեն հաղթող, որպեսզի շարունակեն հայատյաց և հակապետական քաղաքականությունը»,նկատում է մեր զրուցակիցը։

Ռեպրեսիաներով և վախի մթնոլորտով հնարավո՞ր է ապահովել Հայաստանի ներկայիս իշխանությունների անընդհատությունը։ «Տեսեք՝ կա Ինդոնեզիայի սարսափելի օրինակը, երբ սեփական ժողովուրդը՝ մոտ 1,5 միլիոն մարդ, ոչնչացվեց։ Այնտեղ ակտիվ դիմադրությունը քսան տարուց ավելի տևեց։ Բայց չպետք է մտածենք նախադեպերի մասին, այլ պետք է փնտրենք այն ճանապարհը, որով քաղաքակրթության մեջ իր արժանի հետքը թողած հայ ազգը չընկնի համանման իշխանավորի ձեռքը, ինչպիսիք եղել են տարբեր երկրներում»։

Օրերս հայտարարվեց նաև, որ ձևավորվում է քաղաքագետներից, իրավապաշտպաններից ու դիվանագետներից կազմված հանձնախումբ։ Այն զբաղվելու է քաղաքական պատճառներով հետապնդվող մարդկանց իրավունքների պաշտպանության հարցերով։ «Երբ մտածել ենք հանձնախումբ ստեղծելու մասին, նախ և առաջ բոլոր՝ բավականին իրազեկ և ակտիվ խմբերին հարցրել ենք, թե կա՞ միասնական շտեմարան, որտեղ գրանցված են ոչ միայն նրանք, ովքեր այսօր են գտնվում անազատության, տնային կալանքի կամ հետապնդման մեջ, այլ նաև հետապնդման են ենթարկվել այս իշխանության կառավարման սկզբից։ Պարզվեց, որ այդպիսի անձանց անգամ միասնական շտեմարան չկա։ Երկրորդ՝ կարծես բոլորիս համար է պարզ, որ միջազգային հանրությունն ուղղակի ոգևորում է այս իշխանություններին այսպիսի գործողությունները շարունակելու համար։ Կարծես թե մենք էլ համակերպվել ենք, որ իմաստ չունի դիմելու որևէ մարմնի։ Դրա հետ և՛ ես, և՛ մեր խմբի անդամները համաձայն չենք։ Կարծում ենք, որ մեր հասարակության սխալներից մեկն այն է, որ պատշաճ ձևով ակտիվ չենք եղել ոչ միայն այս իշխանությունների ժամանակ, այլ, կարծես, չգիտենք էլ այն բազմաթիվ մարմինների տեղն ու գործունեությունը, որոնց պետք է անպայման դիմել այսպիսի դեպքերում։ Նախկինում միջազգային հանրությունը վերին աստիճանի հետևողականորեն գտնում էր, նշում, հնչեցնում և դատապարտում նման դեպքերը, իսկ հիմա հակառակ վիճակն է։ Բայց դա մեզ չպետք է մոլորության մեջ գցի։ Պետք է բոլոր մարմիններին դիմել, որոնց թիվը մոտ երեք տասնյակ է։ Ռեպրեսիաների ներքո հայտնված մարդկանց մեջ կանանց, մինչև անգամ երեխաների իրավունքներն են ոտնահարվում։ Ունենք տարեցներ, առողջական խնդիրներ ունեցող քաղաքացիներ, որոնք հետապնդման են ենթարկվել։ Վերջերս նաև խոսվեց ինքնասպանության մի դեպքի մասին։ Օրինակները շատ են։ Կարծում եմ, որ երբեմն մենք ենք չեզոք գտնվել և չենք դիմել միջազգային տարբեր կազմակերպությունների։ Կրկին հիշեցնեմ՝ այն կազմակերպությունները, որոնք նախկինում եղել են շատ ակտիվ, այսօր ոչինչ չեն անում։ Նոր կազմավորվող հանձնախմբերը պարտավոր են դիմել հնարավոր բոլոր կառույցներին։ Այդպիսի գործունեությունը որպես պարտավորություն ենք ընկալում։ Անգամ ամոթ է, որ այսօր չունենք մանրակրկիտ միասնական շտեմարան, որտեղ ներառված կլինեն քաղաքական հետապնդման ենթարկված անձինք։ Չպետք է մոռանալ, որ այս ամենն ունի ոչ միայն քաղաքական բնույթ, այլև մարդկային։ Ամեն անգամ կոնկրետ մարդկանց մասին է խոսքը։ Գործ ունենք քաղաքական հետապնդման ենթարկվող մարդկանց և նրանց ընտանիքի անդամների իրավունքների ոտնահարման հետ։ Կարծում եմ՝ մարդասիրական ասպեկտը չպետք է աչքաթող անել»,-ասում է մեր զրուցակիցը։

Իսկ ռեպրեսիաները հաջորդիվ շարունակվելո՞ւ են։ «Համոզված եմ, որ իշխանությունը ծրագրել է իր անելիքները, մինչև անգամ դրանց հերթականությունը։ Մասնավորապես՝ համոզված եմ, որ ԶԼՄ-ներն են հերթական թիրախը դառնալու և բոլոր նրանք, ովքեր այլախոհ են, համաձայն չեն այս իշխանության քաղաքականության հետ։ Պետք է անենք այն ամենը, ինչը կարելի է և պետք է, ավելի պարզ՝ ինչը չի կարելի չանել։ Բոլոր նրանք, ովքեր համաձայն չեն այս քաղաքականության հետ, համաձայն չեն գլոբալիստական կենտրոնների հետ, իսկ վերջիններս չեն թաքցնում արտաքին ուղղակի միջամտությունները, որոնցով իբր պայքարում են հիբրիդային միջամտությունների դեմ, պետք է շարունակեն պայքարել ամեն մեկն իր տեղում։ Օրենքը, Սահմանադրությունը և միջազգային իրավունքն այսօր ծառայում են գլոբալիստական, կասեի՝ մարդատյաց նպատակներին։ Պատահական չէ, որ եվրոպական ղեկավարությունը չի արտահայտում եվրոպական ժողովուրդների կարծիքը, շահերը, իրենք այդ կենտրոնների դրածոներն են։ Դա ոչ ոք արդեն չի էլ թաքցնում, դա բոլորին է հայտնի։ Դրա համար էլ կարծում եմ, որ պետք է նորագույն մարտահրավերներին արձագանքենք նորագույն մեթոդներով։ Բավարա՞ր են ավանդական դարձած մեթոդները։ Ո՛չ։ Պետք է մտածել նոր ձևի արձագանքի մասին՝ նոր մարտահրավերները հաղթահարելու համար»,-եզրափակում է Լարիսա Ալավերդյանը։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular