ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ի՞նչպես է համակարգվելու հաշմանդամություն ունեցող մարդկանց համար կենտրոնների գործունեությունը. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Անկախ կյանքի կենտրոնի գործունեության կարգը և պայմանները սահմանելու մասին» նախագիծը։ Հայաստանում հաշմանդամություն ունեցող անձինք հաճախ բախվում են համայնքային կյանքում լիարժեք ներառվելու, կենցաղային ինքնուրույն հմտություններ ձեռք բերելու, կրթության և աշխատանքի շուկա մուտք գործելու դժվարությունների։ Շատ դեպքերում այս անձինք և նրանց ընտանիքները հայտնվում են մեկուսացման մեջ, ինչը հանգեցնում է նրանց տեղավորմանը շուրջօրյա խնամքի հաստատություններում: Գործող ցերեկային խնամքի կամ զարգացման կենտրոնների ծառայությունները հաճախ հատվածական են, չունեն պետական միասնական չափորոշիչներ, պարտադիր հավաստագրման մեխանիզմներ և ֆինանսավորման ճկուն համակարգ: Բացի այդ, ներդրված «e-voucher» համակարգի արդյունավետ կիրառման համար անհրաժեշտ է ունենալ հստակ չափանիշներին բավարարող կազմակերպությունների և ԱՁ-ների (Անկախ կյանքի կենտրոնների) ցանց, որոնք կկարողանան մրցակցային հիմունքներով որակյալ ծառայություններ մատուցել:

Նախագծի հիմնական նպատակն է սահմանել անկախ կյանքի կենտրոնների (ԱԿԿ) ստեղծման, պարտադիր հավաստագրման և գործունեության կազմակերպման միասնական կարգը: Նախագծով սահմանվում է հավաստագրման գործընթացը: Կազմակերպությունները և անհատ ձեռնարկատերերը կարող են ծառայություններ մատուցել միայն աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սահմանած պահանջներին (այդ թվում՝ ֆիզիկական մատչելիության, մասնագիտական կազմի, անվտանգության) բավարարելու և համապատասխան հավաստագիր ստանալու դեպքում: Կարգավորվում է դիմումների ընդունման, անձի կարիքի բազմամասնագիտական գնահատման և անհատական սոցիալական միջամտության ծրագրի կազմման գործընթացը։ Սահմանվում են տրամադրվող ծառայությունների (հոգեբանական, հատուկ մանկավարժական, կենցաղային հմտությունների զարգացման, մասնագիտական կողմնորոշման և այլն) հստակ շրջանակն ու ծավալները: Միևնույն ժամանակ, ամրագրվում են ֆինանսավորման կառուցակարգերը՝ դրամաշնորհային հատկացում (ՊՈԱԿ-ներին), պետական գնում և փոխհատուցում պետական հավաստագրերի միջոցով: Սահմանվում են ծառայությունների մշտադիտարկման, հաշվետվողականության և շահառուների իրավունքների պաշտպանության արտադատական բողոքարկման ընթացակարգերը։

Նախագծի ընդունմամբ կստեղծվի հաշմանդամություն ունեցող անձանց անկախ կյանքի աջակցության վերահսկելի համակարգ։ Արդյունքում կապահովվի հաշմանդամություն ունեցող անձանց անկախ ապրելու հմտությունների զարգացումը և համայնքային կյանքին լիարժեք մասնակցությունը, ընտանիքներին մասնագիտական ու հոգեբանական աջակցության տրամադրումը, սոցիալական պաշտպանության խնամքի հաստատություններում գտնվող անձանց ապաինստիտուցիոնալացման գործընթացի արագացումը և հաստատություններ նրանց մուտքի կանխարգելումը։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular