ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ծանոթ ու միարժամանակ անհայտ … Դաջվածք

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Դաջվածքը (անգլերեն tattoo), մաշկի տակ ներկանյութերի ներարկմամբ պատկերների, նախշերի, խորհրդանշանների դրոշմումն է։ Ըստ Օքսֆորդի անգլերեն բառարանի դաջվածք (տատու) բառն առաջացել է պոլինեզերեն tatau, կամ թաիթիերեն tatu բառերից: Առաջին անգամ տատու բառը մեջբերել է Ջոզեֆ Բենքսը իր լրագրում 1743 թվականին: 

Դաջվածք անում էին դեռևս հին ժամանակներում, տարբեր մշակույթի ներկայացուցիչները։ Դաջվածքի կիրառումը հնում երկու հիմնական նպատակ էր հետապնդում։ Առաջին հերթին այն հանդիսանում էր որպես «այցեքարտ», երբ դաջվածքը պատմում էր մարդու մասին ամեն ինչ, նրա տոհմական պատկանելիությունը և նույնիսկ կենսագրությունը։ Եվ երկրորդ՝ դաջվածքը կիրառվում էր որպես դրոշմ, որով խարազանում էին հանցագործներին և ստրուկներին։ Ամեն դեպքում դաջվածքը որոշակի տեղեկատվություն էր հաղորդում մարդու կյանքում տեղի ունեցած իրադարձությունների մասին։

Դաջվածքը պատկանում է ամենահին ավանդույթների շարքին։ Չնայած բազմադարյան քննադատությանը այն հիմա էլ չի վերացել, այլ ժամանակի ընթացքում ենթարկվել է լուրջ փոփոխությունների և հարմարեցվել է հասարակության բոլոր շերտերի նախասիրություններին։ Եվ ինչպես փաստում են պատմական աղբյուրները այն մեծ տարածում ուներ աշխարհի բոլոր ժողովուրդների շրջանում։ Դաջվածք անելը շատ տարածված էր Հարավային Չինաստանի, Պոլինեզիայի, Աֆրիկայի, Ամերիկայի և անգամ Բրիտանիայի որոշ էթնիկ խմբերում։ 

Իր ստեղծման պահից դաջվածքը կրում էր կրոնական, տիեզերական, էրոտիկ, էսթետիկական և մոգական բնույթ, ինչը կիրառվում էր տարբեր ծեսերի ժամանակ, օրինակ դրա միջոցով երիտասարդը դառնում էր ցեղի իրավահավասար անդամ։

Դրա արդիականացումը Եվրոպայում եղել է 1700-ականներին Ջեյմս Կուկի կատարած ճանապարհորդությունից հետո։ Կուկի նավակազմի շատ անդամներ վերադարձան Անգլիա դաջվածքներով, և դա ավանդույթ դարձավ նավագնացների հետ։ Նման դաջվածքների հիմքում ընկած էին պոլինեզիական և ճապոնական դաջվածքները: Դաջվածքի առաջին փաստագրված մասնագետը Մարտին Հիլդեբրանդտն է ԱՄՆ-ից, ով ներգաղթել էր Բոստոն Գերմանիայից 1846 թվականին։ 1861-1865 թվականներին նա դաջվածքներ էր անում Ամերիկյան Քաղաքացիական Պատերազմին մասնակցող երկու կողմի զինվորներին։ Բրիտանիայում դաջվածքի առաջին պրոֆեսիոնալ մասնագետը հաստատվել է 1870-ականներին։

Առաջին համաշխարհային պատերազմից հետո դաջվածքի մշակույթը մեծ տարածում ստացավ ԱՄՆ-ում, որտեղ էլ ի հայտ եկան դաջվածքի համար նախատեսված էլեկտրական սարքերը։ Հենց այդ ժամանակից սկսած դաջվածքը դարձավ ոչ միայն արվեստի ուղղություն, այլ նաև բիզնեսի առաջատար ճյուղ։ Հետագայում դաջվածքի միտումները մի քանի անգամ անկում ամպրեցին։ 20-րդ դարի 60-ականներին դաջվածքները մեծ տարածում ունեին ռոք-երգիչների շրջանում, և շատ երիտասարդներ էին կրկնօրինակում էին իրենց կուռքերին։ Դաջվածքի առկայությունը խորհրդանշում էր նաև որոշակի շրջանակների պատկանելություն։ Օրինակ խորհրդային հանցագործ աշխարհը, ճապոնական Յակուձան և այլն: 

Այսօր դաջվածքի մշակույթը գեղարվեստական նշանակություն ունի։ Նույնիսկ գոյություն ունեն մասնագիտացված թանգարաններ, ցուցադրություններ, որոնք նվիրված են դաջվածքի տարբեր ոճերին և ազգային առանձնահատկություներին։ Անընդհատ բացվում են նոր կենտրոններ, մշակվում են դաջվածքի նոր տեխնիկական ձևեր։ Դաջվածքի պատկերումը ստեղծագործական գործընթաց է, ինչը պահանջում է գեղարվեստական ճաշակի, հմտության և երևակայության առկայություն։

Нет описания фото.

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular