ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հարավային Կորեայում ցանկանում են նվազեցնել քրեական պատասխանատվության տարիքը մինչև 13 տարեկան

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Կորեայի Հանրապետության իշխանությունները ցանկանում են ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների համար քրեական պատասխանատվության տարիքը իջեցնել մինչև 13 տարեկան՝ երկրում դեռահասների հանցավորության աճի ֆոնին: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստի-ն՝ հղում անելով Yonhap գործակալությանը։

Գործակալության տեղեկատվության համաձայն՝ երկրի գործող օրենքների համաձայն՝ քրեական պատասխանատվությունը հասնում է 14 տարեկանից, և 14-ից 19 տարեկան հանցագործությունների մեջ մեղադրվողներին կարող է սպառնալ մինչև 15 տարի ժամկետով ազատազրկում։ Միևնույն ժամանակ, անչափահաս իրավախախտների համար, որոնց տարիքը դեռ չի հասել 14-ի, ամենախիստ պատիժը կարող է լինել ուղղիչ հիմնարկ ուղարկելը՝ մինչև երկու տարի ժամկետով։

«Կառավարության կողմից անցկացված հանրային քննարկման արդյունքներով եզրակացություն է արվել, որ անչափահաս իրավախախտների համար քրեական պատասխանատվության տարիքը պետք է իջեցնել 14-ից 13 տարեկան, բայց միայն ծանր, առանձնապես ծանր և կրկնվող հանցագործությունների դեպքում», - ասված է գործակալության նյութում։

Ինչպես նշվում է, երեքշաբթի օրը Կորեայի Հանրապետության նախարարների կաբինետում տեղի է ունեցել նիստ, որի ընթացքում գենդերային հավասարության և ընտանիքի հարցերով նախարարությունը ներկայացրել է քրեական պատասխանատվության տարիքը նվազեցնելու անհրաժեշտության վերաբերյալ հասարակական կարծիքի հարցումների արդյունքները։ Այդ հարցումները նախկինում հանձնարարել էր անցկացնել երկրի նախագահ Լի Ջե Մյոնը։

Հարցումներից մեկի արդյունքներով, որին մասնակցել են 199 մեծահասակ և 43 երիտասարդ, համապատասխանաբար 78% և 67% պստասխանողներ հանդես են եկել քրեական պատասխանատվության տարիքի լիարժեք նվազեցման օգտին՝ անկախ հանցագործության ծանրության աստիճանից։

Նախարարության կողմից անցկացված մեկ այլ նման հարցման ժամանակ հարցված 212 հարավկորեացի քաղաքացիների 46,7%-ը հանդես է եկել տարիքի մասնակի նվազեցման օգտին, բայց միայն ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների համար։

Ընդ որում, բոլոր պատասխանողների ավելի քան կեսը (55,8%) համարել է, որ քրեական պատասխանատվության տարիքը անհրաժեշտ է իջեցնել հենց մեկ տարով։

Yonhap-ի տվյալներով՝ տարիքը նվազեցնելու մտադրությունը պայմանավորված է, գլխավորապես, վերջին տարիներին դեռահասների կողմից կատարվող քրեական հանցագործությունների թվի աճով, հատկապես՝ վաղ դեռահասության տարիքում։

Գենդերային հավասարության և ընտանիքի գործերով նախարարության զեկույցի արդյունքներով, որոնք մեջբերում է գործակալությունը, 2025 թվականին ոստիկանության կողմից ձերբակալված անչափահաս իրավախախտների (10-ից 13 տարեկան) քանակը կազմել է 21,095 մարդ, ինչը մոտավորապես 2,2 անգամ ավել է 2020 թվականի համեմատ, երբ ձերբակալվել էր 9,606 մարդ։

Բացի այդ, բռնի հանցագործությունների թվի զգալի աճ է գրանցվել՝ ընդհանուր առմամբ 2,8 անգամ։ Մասնավորապես, բռնաբարության և ոտնձգությունների դեպքերի քանակն ավելացել է 1,98 անգամ, իսկ գողությունները՝ 1,97 անգամ։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular