ԻՀՊԿ-ն hարձակվել է Հորմուզի նեղուցով անցնելու փորձ կատարող երկու լցանավի վրա
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԻրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հարվածներ է հասցրել Հորմուզի նեղուցով անցնել փորձող երկու տանկերի։ Այդ մասին հայտնել է Fars գործակալությունը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Նավիգացիոն համակարգերն անջատած երկու լցանավ անտեսել են Հորմուզի նեղուցի անվտանգության կենտրոնի բազմաթիվ նախազգուշացումները և վտանգի են ենթարկել այդ տարածքում նավագնացությունը, դրանք խոցվել և շարքից հանվել են», - մեջբերում է Fars-ը ԻՀՊԿ-ի հայտարարությունը։