ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ԱՄՆ-ն դարձյալ հարվածել է Իրանին, Իրանը՝ ԱՄՆ դաշնակիցներին․ Հորմուզի նեղուցը փակ է

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

ԱՄՆ զինված ուժերը հարվածներ են հասցրել Իրանին՝ իրանական ուժերի կողմից բեռնանավի թիրախավորումից հետո։ Թեհրանն, իր հերթին, հայտարարել է, որ դարձյալ փակել է Հորմուզի նեղուցը, իսկ Ծոցի որոշ երկրներ ենթարկվել են հարձակման, գրում է Reuters-ը։

Ըստ ամերիկյան կողմի՝ Թեհրանի թիրախում հայտնված նավը Կիպրոսի դրոշի ներքո էր նավարկում։ ԱՄՆ կենտրոնական հրամանատարության փոխանցմամբ՝ նավը լրջորեն վնասվել է, իսկ անձնակազմի անդամներից մեկի գտնվելու վայրն անհայտ է։ Միացյալ Թագավորության ծովային առևտրի գործակալության տվյալով՝ բեռնանավի անձնակազմը թողել է նավը և փրկանավակի վրա է գտնվում։

Թեհրանից պարզաբանել են, որ բեռնանավին հասցված նախազգուշական կրակոցից հետո են փակել նեղուցը, քանի որ նավը չհաստատված երթուղով էր ընթանում։

Համաշխարհային մատակարարումների համար առանցքային ջրային ուղին փակ կմնա «մինչև տարածաշրջանում ամերիկյան միջամտության ավարտը», ընդգծել են Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսից (ԻՀՊԿ)՝ հավելելով, որ ամերիկյան նոր ռազմական գործողությունների դեպքում կշարունակեն թիրախավորել տարածաշրջանի «թշնամական ռազմաբազաները»։

Այս հայտարարությունից գրեթե մեկ ժամ անց ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը հայտնեց Իրանին հասցված նոր հարվածների մասին։

Իրանի պետական լրատվամիջոցները հաղորդել են երկրի մի քանի նավահանգստային քաղաքներում պայթյունների մասին։

Ավելի ուշ, ԻՀՊԿ-ն հայտարարեց ԱՄՆ դաշնակից Հորդանանում տեղակայված ռազմաբազայի հրամանատարական շտաբ և անօդաչուների անգարներ ոչնչացնելու մասին։

Արաբական Միացյալ Էմիրություններից իրանական անօդաչուներն ու հրթիռները վնասազերծելու գործողությունների մասին են հայտնել, մինչդեռ Կատարը հաստատել է, որ իրանական հրթիռ է խոցել։

Reuters-ը գրում է, որ Կատարի մայրաքաղաք Դոհայում պայթյուններ են լսվել, իսկ Բահրեյնում օդային տագնապ է հայտարարվել։

ԱՄՆ-ի և Իրանի միջև ռազմական բախման ամենաթարմ էջը հուլիսի 7-ին սկսվեց։ Միացյալ Նահանգները Թեհրանից պահանջում է հրապարակայնորեն ընդունել, որ Իրանը խախտել է փետրվարի 28-ին սկսված պատերազմին վերջ դնող փոխըմբռնման հուշագրի պայմանները՝ գնդակոծելով քաղաքացիական նավերը Հորմուզի նեղուցում, հաղորդել է CBS-ը՝ վկայակոչելով ամերիկյան վարչակազմի բարձրաստիճան ներկայացուցչի:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular