Դերասանուհի Սիլվի Բարկովան երեխա է որդեգրել
ՖՈՏՈՀանրությանը քաջ հայտնի դերասանուհի Սիլվի Բարկովան վերջերս սկսել է էլ ավելի ակտիվ լինել սոցիալական հարթակներում՝ հետևորդների հետ կիսվելով ոչ միայն նոր լուսանկարներով, այլև իր կյանքի պատմություններով։ Հերթական հրապարակման մեջ Սիլվին բացառիկ խոստովանություն է արել, որը շոկի է ենթարկել հազարավոր օգտատերերի։
Դերասանուհին բացահայտել է, որ դեռ տարիներ առաջ, լինելով ընդամենը 20 տարեկան երիտասարդ աղջիկ, գնացել է չափազանց համարձակ քայլի և փոքրիկ երեխա է որդեգրել՝ հակառակվելով բոլորին։ Սիլվիի խոսքերով՝ մտերիմներն ու ընկերները կտրուկ դեմ են եղել իր այդ որոշմանը, սակայն ինքը չի կարողացել անտարբեր անցնել երեխայի ճակատագրի կողքով. «Ես 20 տարեկան էի, երբ որդեգրեցի այս փոքրիկ աղջկան։ Նա 11 ամսական էր։
Բոլորն ինձ ասում էին, որ խենթացել եմ։ Ընկերներիցս շատերն ասում էին, որ նա ինձ թույլ չի տա հասնել իմ կարիերայի նպատակներին, քանի որ նա կխլի իմ ամբողջ ժամանակը, էներգիան և ուշադրությունը։ Նրանք բոլորն ինձ ասում էին, որ ես պետք է կենտրոնանամ իմ կրթության և կարիերա ստեղծելու վրա։ Բայց ես ոչ մեկին չլսեցի»,- անկեղծացել է դերասանուհին։
Դերասանուհուն առաջ է մղել միայն մեկ միտք՝ թույլ չտալ, որ անմեղ բալիկը հայտնվի մանկատանը։ Նա սիրով ու հոգատարությամբ ստանձնել է մայրության բարդ դերը.
«Ես չէի կարող տանել այն միտքը, որ նա կհայտնվի մանկատանը։ Այսպիսով, ես որոշեցի պահել նրան, և մի ամբողջ տարի ես խնամեցի նրան։ Իսկ հետո նրա մոր առողջական վիճակը լավացավ, և նա որոշեց հետ վերցնել իր երեխային»,- պատմել է Սիլվի Բարկովան։