ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանում 15 տարեկան անչափահասների 21 տոկոսն արդեն սեռական հարաբերություն է ունեցել

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

Հայաստանում 15 տարեկան տղաների 21 տոկոսը եւ 15 տարեկան աղջիկների 1 տոկոսն արդեն սեռական հարաբերություն է ունեցել «Հայաստանում դպրոցական տարիքի երեխաների առողջության նկատմամբ պահվածքը» վերնագրով հետազոտության համաձայն, որը երկրում անցկացվել է 2013-2014 թվականներին եւ որի արդյունքները վերջերս են հրապարակվել:

Հետազոտությունը ցույց է տվել, որ Հայաստանի քաղաքների եւ գյուղերի վերաբերյալ տվյալները նկատելիորեն տարբերվում են. որպես կանոն, սեքսով մեկ անգամ արդեն զբաղվել է Երեւանում անչափահասների 34 տոկոսը, այլ քաղաքներում ապրողների 11 տոկոսը եւ գյուղերում ապրողների 22 տոկոսը:

Հետաքրքիր է, որ դրանք ամենացածր ցուցանիշներն են այն բոլոր երկրներում, որտեղ անցկացվել է «Դպրոցական տարիքի երեխաների առողջության նկատմամբ պահվածքը» վերնագրով հետազոտությունը. այլ երկրներում երեխաների մեծ մասը սեռական կյանքը սկսում է պատանեկան տարիքում:

Միաժամանակ հետազոտությունը ցույց է տվել, որ հայ անչափահասները հակաբեղմնավորման մասին շատ քիչ գիտելիքներ ունեն, իսկ վերջին սեռական ակտի ընթացքում պահպանակ է օգտագործել սեռական կյանքով ապրող տղաների ընդամենը 51 տոկոսը:

Ինչ վերաբերում է ավելի մեծ երեխաներին, հետազոտությունը ցույց է տվել, որ 17 տարեկանում սեռական կյանքով ապրել է տղաների 52 տոկոսը եւ աղջիկների` 3 տոկոսը: Նրանց 28 տոկոսը Երեւանից է, 17 տոկոսը` այլ քաղաքներից եւ 24 տոկոսը` գյուղերից:

Միաժամանակ տղաների 74 տոկոսը եւ աղջիկների ընդամենը 7 տոկոսն է սեռական առաջին փորձի ընթացքում պահպանակ օգտագործել, իսկ ժամանակային առումով վերջին ակտի ընթացքում` տղաների 73 տոկոսը եւ աղջիկների 14 տոկոսը: Ավելին, տղաների 37 տոկոսը եւ աղջիկների 9 տոկոսը խոստովանել է, որ իրենց կյանքում առաջին սեքսից առաջ ալկոհոլային ըմպելիքներ են օգտագործել եւ/կամ թմրանյութեր:

Հետազոտության հեղինակներն անհանգստացած են այն փաստից, որ հայ անչափահասները քիչ տեղեկություններ ունեն հակաբեղմնավորման եւ սեռական եղանակով փոխանցվող հիվանդությունների, այդ թվում` ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելման մասին: Նրանց խոսքով, առանց այդ գիտելիքների, անչափահասների պահվածքը ռիսկային է, ինչը նրանց համար կարող է բազմաթիվ խնդիրներ ստեղծել անցանկալի հղիությունների եւ սեռական վարակների տեսքով: Այդ պատճառով հետազոտության հեղինակները խորհուրդ են տալիս անչափահասներին տեղեկություններ տրամադրել սեռական կյանքի եւ ՍԵՓՀ-ի կանխարգելման մասին ինչպես դպրոցներում, այնպես էլ համայնքներում:

Հիշեցնենք, որ դպրոցական տարիքի երեպաների պահվածքի վերոհիշյալ հետազոտությունն անցկացնում են աշխարհի 44 երկրում, եվրոպական երկրների մեծամասնությունում, Ռուսաստանում, Մոլդովայում, Ուկրաինայում, ԱՄՆ-ում, Կանադայում եւ իհարկե Հայաստանում:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular