Ծանոթ ու միարժամանակ անհայտ … Բաադոկ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԲաադոկը Մոնղոլիայի քոչվոր ժողովուրդների ավանդական ուտեստ է, որը աշխարհի ամենաանսովոր և «էքստրեմալ» ուտեստներից մեկն է։ Ի՞նչ է դա ներկայեցնում իրենից: Ըստ էության բաադոկը միս (սովորաբար այծի, հնարավոր է այլ վայրի կենդանու) պատրաստելու մեթոդ է, որի դեպքում կենդանու միսը օգտագործելով տաք քարեր պատրաստվում է անմիջապես իր սեփական կաշվի մեջ։
Կենդանին մորթվում է զգուշորեն հեռացնելով աղիքները, բայց կաշին թողնելով անվնաս։ Ներսում տեղադրվում են միսն ու ճարպը, տաք քարերը, երբեմն սոխ, աղ և համեմունքներ, ապա բացվածքը կարվում կամ փակվում է և դրվում կրակի կամ ածուխի վրա և եփվում մի քանի ժամ։ Նման կերպ ներսում գտնվող քարերը տաքացնում են միսը ներսից ստեղծելով «բնական վառարան»։ Նման կերպ պատրաստած միսը լինում է շատ հյութալի և նուրբ, ունենում է թեթևակի ծխաբույր, իսկ համը հիշեցնում է խորոված և խաշած մսի խառնուրդ:
Այս մեթոդը ծագել է քոչվորական ապրելակերպի պատճառով. մարդիկ չունեին կաթսաներ կամ վառարաններ: Եփելուց հետո քարերը երբեմն օգտագործվում են մերսման համար. կարծում են, որ դրանք «ներծծել են էներգիա»:
Բաադոկը Մոնղոլիայի քոչվոր ժողովուրդների ամենահին ուտեստներից մեկն է, և դրա պատմությունը ուղղակիորեն կապված է տափաստաններում ապրելակերպի հետ։ Այդ ուտեստը ծագել է դարեր առաջ այն մոնղոլ քոչվորների շրջանում, ովքեր մշտապես շարժման մեջ էին, չունեին մշտական խոհանոցներ կամ սպասք և ուտելիքը պատրաստում էին տափաստանում օգտագործելով ձեռքի տակ եղածը: Այսպիսով բաադոկ ուտեստի հիմնական գաղափարն է միսը պատրաստել առանց սպասքի՝ անմիջապես կենդանու կաշվի մեջ։ Մոնղոլական տափաստաններում նաև փայտն է քիչ (կրակը արժեքավոր ռեսուրս է, չկան ավանդական վառարաններ, իսկ ուտեստը պետք է անգամ ճանապարհին արագ պատրաստել): Եվ մարդիկ մտածել են տաք քարերը որպես ջերմության աղբյուր օգտագործել կենդանու մորթին «փակ վառարանի» վերածելով: Սա չափազանց գործնական և հնարամտորեն պարզ պատրաստման մեթոդ է։
Բաադոկը առաջներում հաճախ պատրաստվում էր հաջող որսից հետո, երկարատև միգրացիաների ժամանակ տղամարդկանց խմբերով՝ բնության մեջ: Ընդ որում դա չի եղել պարզապես ուտեստ, եղել է ծիսակատարության և սոցիալական փոխազդեցության մի մաս։ Ժամանակի ընթացքում բաադոկի բաղադրատոմսը ըստ էության մնացել է անփոփոխ՝ շատ ավանդական։ Սակայն ներկայումս բաադոկ ավելի քիչ է պատրաստվում (բարդ գործընթացի պատճառով), այն ավելի հաճախ պատրաստվում է զբոսաշրջիկների համար և համարվում է «էկզոտիկ» անգամ Մոնղոլիայում։
Հայաստանում ավանդական բաադոկի նման ուտեստներ չկան, սակայն կան նմանատիպ կոնցեպտով ուտեստներ, այն է միսը դանդաղորեն տապակել փակ տարածքում, օրինակ մսի պատրաստումը թոնիրում, քանի որ օգտագործում է «փակ կրակ»: Հայաստանում հնարավոր է հանդիպել մոնղոլական բաադոկի, սակայն շատ հազվադեպ: Այն կարող են պատրաստել էնտուզիաստները կամ փորձարար խոհարարները թեմատիկ փառատոներում կամ զբոսաշրջային ցուցահանդեսներում: Այնուամենայնիվ ամենայն հավանականությամբ դա կլինի իմիտացիա, այլ ոչ թե դասական բաադոկ: Բաադոկը էկզոտիկա է Հայաստանի համար։ Բայց ոգով նրանն ամենամոտն է թոնիրում պատրաստված միսը, որը նույնպես հին, «դաշտային» և շատ համեղ մեթոդ է։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը
www.1or.am