ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Քարփինջը կապույտ». Նիկոլ Փաշինյանը՝ գլխավոր դատախազին

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Past.am-ը գրում է . 

 
Ազգային ժողովի այսօրվա արտահերթում շարունակվում է ՀՀ գլխավոր դատախազության 2016 թվականի հաշվետվությունը:
 
Past.am-ի փոխանցմամբ՝ «Ելք» դաշինքի խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը հանդես եկավ «Քուանշ, պարոն գլխավոր դատախազ» անունը կրող ելույթով: Նա հիշեցրեց, որ, որ քուանշ բլոտում տալիս են՝ դիմացինի ասածը կասկածի տակ դնելու համար:
 
 Առաջին «քուանշը» վերաբերում էր Մարտի 1-ի գործին:
«Գլխավոր դատախազն ասում է, որ իրականացվում են անհրաժեշտ գործողություններ՝ 2008- Մարտի 1-ի սպանությունների բացահայտման, դրանք կատարած անձանց մեղադրանքը հիմնավորելուն ուղղված ապացույցներ ձեռք բերելու ուղղությամբ»:
«Քուանշ, պարոն գլխավոր դատախազ, դուք ուզում եք ասել, որ հիմա որևէ գործողությո՞ւն եք կատարում Մարտի 1-ի գործով: Դուք կարո՞ղ եք սրել և ցույց տալ քննչական որևէ գործողության արձանագրություն, որ իրավապահ համակարգը որևէ գործողություն կատարում է: Դուք այդ հերթապահ նախադասությունը արտասանող արդեն 3-րդ գլխավոր դատախազն եք»,-նշեց պատգամավորը:
Փաշինյանի խոսքով՝ բոլոր զոհերը, բացի Տիգրան Աբգարյանից և Համլետ Թադևոսյանից, քրգործում բնորոշված են որպես զանգվածային անկարգության մասնակիցներ:
« «Չերյոմուխայի» 7 հատուկ միջոցի կիրառմամբ սպանված 7 ցուցարարների անուն-ազգանունները հայտնի են, 5 ոստիկանի կիրառած զենքով սպանվել են 3 հոգի, վկա չկա՞, չգիտե՞ք մարդկանց տեղակայման վայրերը, ե՞րբ են կրակել, ինչպե՞ս են կրակել: Բա ասում էիք՝ հազարավոր ժամեր նկարված տեսանյութեր կան, այդ տեսագրություններն ո՞ւր են, կորա՞ն, , Քոչարյանն է ասել, որ վիդեոներ կան, որտեղ ամեն ինչ նկարագրված է: Ամեն ինչ նկարագրված է, բացի սպանությունների կատարման դրվագների՞ց»:
 
Երկրորդ «քուանշը» Փաշինյանը տվեց «Սասնա ծռեր» խմբի անդամների տեսակցությունների արգելքին: Ըստ նրա՝ մեկ տարի է անցել, բայց այդ մարդկանց թույլ չեն տալիս տեսակցել անգամ իրենց երեխաներին: Գլխավոր դատախազն ԱԺ-ում ասել էր, որ մեղադրյալը կարող է ապօրինի ներգործություն ունենալ վարույթի իրականացման վրա. «Այդ մարդկանց՝ իրենց երեխաների հետ հանդիպել թույլ չտալը պայմանավորված է քրգործի շահերով:  Քուանշ, պարոն գլխավոր դատախազ, ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին օրենքն ասում է, որ մերձավոր ազգականների հետ թույլատրել տեսակցել՝ ծառայողների հսկողությամբ: Եթե նրանց հետ տեսակցություն թույլ տված լինեին և տեսնեին, որ, օրինակ, Ժիրայր Սեֆիլյանի 11-ամյա տղան փորձում է հորը ատոմային ռումբ փոխանցել, այդ ժամանակ արդարացում կունենային, կասեին՝ այս մարդկանց մանկահասակ երեխաները փորձում են խոչընդոտել, ընդհատել ենք: Իսկ այսպես ուղղակի արգելք դնելը, խոշտանգում է»:
 
Երրորդ «քուանշը» Անդրիաս Ղուկասյանի խափանման միջոցը փոխելու «Ելքի» երաշխավորման հետ էր կապված: Նա մեջբերեց գլխավոր դատախազի արձագանքը, որ Ղուկասյանի պատշաճ վարքագիծը չեն կարող երաշխավորել: Փաշինյանի հիշեցերեց՝ ինքը և Մանե Թանդիլյանը որպես երաշխավոր են հանդես եկել:
«Բա եթե մի ամբողջ խմբակցության ասելը ձեր համար երաշխիք չի, բա ո՞ւմ համար է երաշխիք: Պիտի Անդրիաս Ղուկասյանը մարդասպան ռեցիդիվիստ լինե՞ր, որ ՀՀԿ-ի համար իմանայիք ձայներ է ապահովելու իր քուչում, ներում տայիք, ազատեի՞ք: Ընդհանրապես, ինչ ասում եք՝ ամեն ինչը կասկածի տակ է, ծայրից ծայր սուտ է, որովհետեւ դուք օրենքով չեք առաջնորդվում, դուք ամեն օր Բաղրամյան 26-ից հրահանգներ եք ստանում՝ էս մեկին ազատել, էս մեկին բռնել, էս մեկի վրա սարքել, էս մեկի վրա չսարքել, էս մեկին նկատել, էն մեկին չնկատել»»,-ասաց նա:
Փաշինյանն ասաց, որ եթե 9 պատգամավորի ասածը Դավթյանի համար երաշխիք չի, իր ասածն էլ իրենց համար երաշխիք չի, ծայրից ծայր սուտ է::
 
Հաջորդ «քուանշը» «Հաց բերողի» հետ էր կապված: Նիկոլ Փաշինյանն հիշեցրեց, որ գլխավոր դատախազին զգուշացրել են Արթուր Սարգսյանի կալանքը փոխել, զգուշացրել են, որ մահանալու է, սակայն վերջինս չի լսել:
««Հաց բերողը» հեղինակություն էր, մեր ժամանակների հերոսն էր, ուստի իշխանությունները չհանդուրժեցին, որ Սերժ Սարգսյանից բացի զուգահեռ ուրիշ հերոս լինի»,-ընդգծեց Փաշինյանը:
 
 
Անդրադառնալով գլխավոր դատախազի հայտարարոությանը, թե դատական համակարգում կոռուպցիոն ռիսկերը զրոյացված են՝ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց. «Քյարփինջը կապույտ»:
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular