Վենգերը նշել է այն միակ հավաքականին, որն ունակ է հաղթել Ֆրանսիային ԱԱ-2026-ում
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՀայտնի ֆրանսիացի մասնագետ Արսեն Վենգերը կիսվել է աշխարհի առաջնության վերաբերյալ իր սպասելիքներով և վերլուծությամբ։ Անվանի նախկին մարզչի կարծիքով՝ ընթացիկ Մունդիալում միայն Իսպանիայի ազգային հավաքականն է ի զորու կանգնեցնել Ֆրանսիային։ Այս մասին տեղեկանում ենք armsport.am կայքից։
«Ինձ համար գլխավոր հարցն Իսպանիան է։ Եթե որևէ թիմ ունակ է հաղթել Ֆրանսիային, ապա ես կնշեի հենց Իսպանիային։ Պատճառն այն է, որ նրանք ունեն տեխնիկական վարպետության ավելի բարձր մակարդակ, ինչպես նաև կոլեկտիվ ֆուտբոլի մշակույթ, որն աշխարհում հավասարը չունի»,- Վենգերի խոսքերը մեջբերում է The Touchline-ը։
Նշենք, որ Ֆրանսիայի և Իսպանիայի ազգային հավաքականները կարող են հանդիպել աշխարհի առաջնության կիսաեզրափակիչում, եթե քառորդ եզրափակիչի շրջանակում կարողանան հաղթահարել համապատասխանաբար Մարոկկոյի և Բելգիայի ընտրանիների արգելքները։