ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մարդիկ այնքան հիասթափված են, չեն էլ պայքարել ցրտի դեմ. Ռինդում վնասվել է նաեւ հոնը, խաղողը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Վայոց Ձորի մարզի Ռինդ գյուղում ծիրանենիներից բացի ցրտահարվել են նաեւ դեղձի, հոնի ու նուշի ծառերը: Մեծ հավանականությամբ ցուրտը վնաս է հասցրել նաեւ խաղողի վազերին: Մեզ հետ զրույցում այսպիսի կարծիք արտահայտեց Ռինդ համայնքի ղեկավար Հուսիկ Սահակյանը:

«Ցրտահարության հստակ պատկերի եւ պատճառված վնասների մասին դեռ հստակ թվեր չեմ կարող ասել, որովհետեւ դա կերեւա առաջիկա օրերին, երբ արեւը դուրս գա եւ սառած բողբոջները տաքանան: Որ ցրտահարություն եղել է՝ միանշանակ: Այսօր առավոտյան ժամը 09:30-ի դրությամբ դեռ -2 էր: Կիսաբացված ծիրանենին ամբողջությամբ սառել էր: Չնայած նման ցրտի պայմաններում մտավախություն կա նաեւ, որ մյուս կորիզավորներն էլ են ցրտահարվել: Մասնավորապես դեղձենին, խաղողն էլ վնասված կլինի, որովհետեւ խաղաղի մեջ էլ նյութաշարժությունը սկսվել էր արդեն: Բացի այդ, հոնն ու նուշն էլ ամբողջությամբ ծաղկած էին, դրանց եւս ցուրտը տարել է»,- մեզ հետ զրույցում իրավիճակը ներկայացրեց Ռինդի գյուղապետը:

Ընդ որում, ըստ նրա՝ գյուղի բարձր գոտիներում վնասն ավելի շատ է, քան ներքեւի հատվածներում: Ռինդի մի հատվածը ծովի մակերեւույթից բարձր է 1200 մետր, իսկ մյուսը՝ 1400: Նշենք նաեւ, որ գյուղն ունի 70 հեկտար պտղատու ծառերի այգի, եւս 100 հեկտար խաղողի այգի:

Գյուղապետից հետաքրքրվեցինք, թե արդյո՞ք գյուղացիները ցրտահարության դեմ ինչ-որ միջոցառումներ իրականացրել են.

«-6, -7 աստիճանի դեպքում ոչ ոք էլ չէր գնա նման քայլի, որ ավելորդ ծախս աներ: Նախ ոռոգումը մեզ մոտ սկսվում է ապրիլի 15-ից, էս պահին ջուր չունենք ոռոգման, հետո դա ավելորդ աշխատանք ու ծախս էր լինելու: Տարիքով մարդիկ բոլորն էլ գիտեն, որ պարագայում կարելի է ոռոգում անել, որ դեպքում ծխահարություն: Բոլորն էլ հիասթափված ու թեւաթափ էին՝ հասկանալով, որ -7 աստիճանի դեպքում ծխահարությունը որեւէ արդյունք չի տա: Բացի այն, որ դա օգնում է մինչեւ -2-ի դեպքում, այլեւ մեր գյուղը ձորի մոտ է, ամբողջ ծուխը լցվում է ձորը եւ ծառերին օգուտ չի տալիս»,- վստահեցրեց նա:

Հիշեցնենք, որ այսօր գյուղատնտեսության նախարարությունը տեղեկատվություն էր տարածել, ըստ որի մարտի 20-ին լեռնային գոտում եւ նախալեռնային տարածաշրջաններում տեղացած ձյունը եւ գրանցված բացասական ջերմաստիճանները շարունակել են վնաս պատճառել գյուղատնտեսությանը:

Մասնավորապես Արմավիրի եւ Էջմիածնի տարածաշրջաններում, Բաղրամյանի տարածաշրջանի առանձին համայնքներում, Արարատի մարզի Արտաշատի տարածաշրջանում ցածր ջերմաստիճանի հետեւանքով ավելի արտահայտված վնասվել են ծիրանենու թաց ծաղիկերն ու նոր բացվող բողբոջները: Արարատի տարածաշրջանում առանձնապես լուրջ վնասներ չեն գրանցվել` բացառությամբ մի քանի համայնքների: Վայոց ձորի մարզում հիմնականում տուժել է Արենի գյուղը, մասամբ` Ռինդը եւ մի քանի համայնքներ:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular