Այն, ինչ արել է Գագիկ Ծառուկյանը ձեզ համար, շատերը նույնիսկ չեն արել իրենց ամենամտերիմների համար
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱյն, ինչ արել է Գագիկ Ծառուկյանը ձեզ համար, շատերը նույնիսկ չեն արել իրենց ամենամտերիմների համար։ Բայց դուք ընտրեցիք լռությունը, որովհետև ձեզ համար սկզբունքից, արժանապատվությունից և երախտագիտությունից ավելի թանկ են անձնական շահը, փողն ու հարմարավետ կյանքը։ Այս մասին գրել է Միհրան Մախսուդյանը.
Երկու կողմերն էլ միմյանց նկատմամբ ունեցել են բողոքներ, դրանք հասան դատական գործընթացի. Փորձել են հաշտեցնել. ԻԻՀ դեսպանը՝ Ծառուկյանի նկատմամբ քրեական գործի մասին
Ցանկացած ավտորիտարիզմ ծնվում է նույն կերպ․ արդարադատությունը վերածվում է բեմականացման, իսկ դատարանները փոխարինվում են տեսախցիկներով․Իսայան
«Ամոթ է։ Ամոթ է, երբ մարդը պատրաստ է մոռանալ ամեն ինչ՝ հանուն իր սեփական բարեկեցության։ Երախտամոռությունն ու անսկզբունքայնությունը երբեք չեն եղել արժանապատիվ մարդու հատկանիշներ։
Եթե այսօր հանուն շահի պատրաստ եք հրաժարվել ձեր սկզբունքներից, ապա վաղն էլ նույն շահի համար կարող եք կանգնել ցանկացած դրոշի տակ։ Երբ անձնական շահը դառնում է միակ արժեքը, այլևս կարևոր չէ, թե ում եք ծառայում՝ կարևոր է միայն սեփական օգուտը։
Պատմությունը հիշում է ոչ թե նրանց, ովքեր լռեցին ու հարմարվեցին, այլ նրանց, ովքեր նույնիսկ ամենադժվար պահին չդավաճանեցին իրենց սկզբունքներին»։