«Չենք ցանկանում առևտրային գործարք կնքել Իսպանիայի հետ», «Հրադադարն ինձ համար ավարտված է» «Ես գոհ չեմ ՆԱՏՕ-ից»․ Թրամփ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ«Ես գոհ չեմ ՆԱՏՕ-ից՝ Գրենլանդիայի և Իրանի հետ նրանց արածի պատճառով»,- Անկարայում հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի հետ հանդիպմանը։
- Ի դեպ, մենք այլևս չենք ցանկանում որևէ առևտրային գործարք կնքել Իսպանիայի հետ։ Իսպանիան սարսափելի գործընկեր է ՆԱՏՕ-ում։ Խնդրում եմ, կտրեք Իսպանիայի հետ ամբողջ առևտուրը, այդ թվում՝ այցելությունները։ Դիտեք, թե ինչպես են նրանք վազելով վերադառնում։ Նա էլ կվերադառնա վազելով։ Նրանք սարսափելի են վերաբերվում Մարկ Ռուտտեին։
- Գրենլանդիան շատ կարևոր է Միացյալ Նահանգների համար, բայց կարևոր չէ Դանիայի համար։ Իրականում, երբ Դանիան գրավվեց նացիստների կողմից մեկ օրից էլ քիչ ժամանակում [Հիտլերը մեկ օրում գրավեց այն], և նրանք խնդրեցին մեզ հոգ տանել Գրենլանդիայի մասին։ Իրականում մենք գրավեցինք Գրենլանդիան, իսկ հետո, հիմարաբար, վերադարձրինք այն։ Մենք չպետք է վերադարձնեինք այն։
- [Իրանի հետ] հրադադարն ինձ համար ավարտված է։ Այլևս չեմ ցանկանում գործ ունենալ այդ խաբեբաների [իրանցիների] հետ։ Նրանք [Իրանցիները] ստախոսներ են։ Մենք համաձայնության ենք գալիս։ Բոլորը համաձայն են։ Ոչ մի միջուկային զենք։ Մենք համաձայնության ենք գալիս։ Նրանք դուրս են գալիս, խոսում են մամուլի հետ, ասում են, որ մենք նույնիսկ երբեք չենք խոսել դրա մասին։ Նրանց հետ ինչ-որ բան այն չէ։ Նրանք խաբեբաներ են։ Նրանք ստախոսներ են, նրանք խաբեբաներ են, նրանք հիվանդ մարդիկ են։ Նրանք վնասել են իրենց ժողովրդին։ Նրանք սպանել են 54,000 մարդու՝ այս պահի դրությամբ, որոնք բողոքում էին։ Գիտե՞ք, երբ մարդիկ ասում են, թե ինչու՞ չեն զավթել իշխանությունը։ Նրանք չեն կարող զավթել իշխանությունը, որովհետև մահացած են։ Նրանք սպանել են նրանց։ Ոչ ոք չի զավթելու իշխանությունը. նրանք զենք չունեն, իսկ մյուս կողմն ունի գնդացիրներ։ Եվ հետո նրանք սպանում են նրանց։ Մամուլը չի հաղորդում դրա մասին։ Ես կթողնեմ, որ մեր հրաշալի բանակցողները շարունակեն խոսել, եթե ցանկանան, բայց ես դա չեմ տեսնում։